ԱԺ նախագահին ուզեցել են կամ վառել կամ կախել․ խմբեր են գործել, որոնք գնացել են իմ տուն և փորձել են ինձ սպանել․ իմ նկատմամբ «որս» էր հայտարարված Մոսկվայում․ Ալեն Սիմոնյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    15 կմ/ժ
  • Լոռի 10°C
    98%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    97%
    2 կմ/ժ
  • Արարատ 12°C
    74%
    6 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    74%
    16 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    96%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    4 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    85%
    3 կմ/ժ
  • Արցախ 14°C
    75%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

ԱԺ նախագահին ուզեցել են կամ վառել կամ կախել․ խմբեր են գործել, որոնք գնացել են իմ տուն և փորձել են ինձ սպանել․ իմ նկատմամբ «որս» էր հայտարարված Մոսկվայում․ Ալեն Սիմոնյան

ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անձամբ արգելել է իր անվտանգությանը՝ զենք կիրառել իր հետ կապված միջադեպի օրը: Սիմոնյանն այս մասին վստահեցրեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: Լրագրողը նկատեց, որ երբ ներկայում գործող իշխանությունը գալիս էր իշխանության, օրինակ, բացվել էին ԱԺ-ի դարպասները, իսկ հիմա՝ փակ են:

«Դուք տեղյա՞կ եք, որ ԱԺ նախագահին, որն ուշագնաց վիճակում է եղել, ասել են՝ եկեք, վառենք, ասել են՝ չէ, մեռած է, ասել են՝ ոչինչ, եկեք վառենք կամ կախենք: Տեղյա՞կ եք, որ խմբեր են գործել, որոնք գնացել են իմ տուն և փորձել են ինձ սպանել: Տեղյա՞կ եք, որ իմ նկատմամբ «որս» էր հայտարարված Մոսկվայում»,-ասաց Սիմոնյանը: Նա տեղեկացրեց, որ Արարատ Միրզոյանին ծեծելու գործով իրավապահ մարմիններին դիմել են: ԱԺ նախագահի նկատմամբ գործողության հետ կապված առնվազն երկու հոգու ներգրավվածությամբ տեղի է ունենում քննություն:

«Արարատ Միրզոյանն անվտանգություն է ունեցել, որը զինված է եղել, որին Միրզոյանն անձամբ արգելել է զենք կիրառել»,-ասաց Սիմոնյանը:

Նոյեմբերի 10-ի գիշերը Ազգային ժողովի մոտ հավաքված մի խումբ անձինք ծեծի էին ենթարկել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին։ Նա տեղափոխվել էր հիվանդանոց և ենթարկվել վիրահատությունների: ԱԺ նախագահն արդեն վերադարձել է աշխատանքի:

Թեմայի այլ նորություններ