ԱԺ-ն շարունակելու է բարեկամ Սիրիայի հետ համագործակցությունը. Ալեն Սիմոնյանը՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտող Սիրիայի դեսպանին
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    88%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    98%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    99%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    73%
    3 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    99%
    7 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    88%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    100%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    88%
    4 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    76%
    2 կմ/ժ
  • Արցախ 9°C
    98%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

ԱԺ-ն շարունակելու է բարեկամ Սիրիայի հետ համագործակցությունը. Ալեն Սիմոնյանը՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտող Սիրիայի դեսպանին

ԱԺ-ն շարունակելու է բարեկամ Սիրիայի հետ համագործակցությունը. Ալեն Սիմոնյանը՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտող Սիրիայի դեսպանին

Հունվարի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին, ով մեր երկրում ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը:

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել դիվանագետին հայ-սիրիական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման  համար և համոզմունք հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման տարիներին ձևավորված փոխհարաբերությունները շարունակական են լինելու երկու երկրների համար:

Խորհրդարանի նախագահը վստահեցրել է, որ Ազգային ժողովը շարունակելու է բարեկամ Սիրիայի հետ արդյունավետ համագործակցությունը և՛ միջազգային ասպարեզում, և՛ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար՝ նշելով, որ մեծ ոգևորությամբ  և սիրով է աշխատել Հայաստանում: Նա նշել է, որ իր առաքելության իրականացումը զուգորդել է Հայաստանի պատմական ժառանգության ուսումնասիրմամբ և նոր բացահայտումներով: Դեսպանի նկարագրմամբ՝ ինչպես ժամանակին Կոլումբոսն է հայտնաբերել Ամերիկան, այդպես էլ աշխարհը կարիք ունի բացահայտելու  Հայաստանն ու հայ ժողովրդի դարավոր իմաստությունը:

Ալեն Սիմոնյանը հաջողություններ է մաղթել դիվանագետին հետագա գործունեության ընթացքում, իսկ Սիրիայի բարեկամ ժողովրդին հարատև խաղաղություն և բարօրություն է փոխանցել:

Թեմայի այլ նորություններ