Երևանի Ազատության հրապարակում անց է կացվել ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքը
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    82%
    6 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    75%
    7 կմ/ժ
  • Լոռի 6°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    96%
    6 կմ/ժ
  • Արարատ 11°C
    64%
    14 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    100%
    5 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    82%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    96%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    82%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    83%
    6 կմ/ժ
  • Արցախ 9°C
    98%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Երևանի Ազատության հրապարակում անց է կացվել ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքը

Ազատության հրապարակում այսօր տեղի է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի հանրահավաքը, որի սկզբում կազմակերպիչները հայտարարել են «Համազգային դիմադրություն ձևավորելու գործընթացի մեկնարկի մասին»։ Ավելի վաղ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտնել էր, որ հանրահավաքին մասնակցելու է նաև «Պատիվ ունեմ» դաշինքը։ Ելույթներով հանդես են եկել «Հայաստան» դաշինքի անդամները և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով իշխանությանը մեղադրեց բանակցային գործընթացը ձախողելու մեջ:

«Առաջին պատերազմի հաղթանակից հետո մեր բանակցային դիրքերը խարսխված էին մեր հաղթանակների վրա. դա անվտանգության գոտին է Ղարաբաղի շուրջ, 7 շրջանները, Հայաստանի մարտունակ բանակը և այն փաստը, որ Հայաստանը Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է եղել և Հայաստան-Ղարաբաղ ընդհանուր սահմանը՝ Վարդենիսից մինչև Արաքս գետ: Եվ դա մեզ ուժ էր տալիս բանակցային ամբողջ գործընթացում: Եվ քայլ առ քայլ արձանագրում էինք դիվանագիտական հաղթանակներ: Հիմա բոլոր այդ առավելությունները չկան»,-ասաց Քոչարյանը:

Քոչարյանն անդրադարձավ նաև ներքաղաքական իրավիճակին, կորոնավիրուսին, գնաճին:

«Մենք բոլորս պետք է միավորվենք: Պետք է այս դիմադրության շարժմանն ուժ հաղորդենք՝ ամեն մեկն իր հնարավորությունների չափով: Սա շատ երկար չի տևելու, շաբաթների, ամիսների հարց է լինելու: Ամեն ինչ կախված է ձեզանից, այս հրապարակում կանգնած յուրաքանչյուր ՀՀ քաղաքացուց»,- հավելեց «Հայաստան» դաշինքի ղեկավարը:

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն իր ելույթում նշեց, որ թշնամին շարունակում է հավակնություն ունենալ Սյունիքի նկատմամբ, փորձում է հայաթափել Արցախը և թուրքացնել Հայաստանը: «Ի՞նչ պետք է անենք մենք, ի՞նչ պետք է անի հայ ժողովուրդը. պետք է ձևավորենք համազգային դիմադրություն: Եկեք պայմանավորվենք, այսօր, այստեղից՝ Ազատության հրապարակից հիմք ենք դնում համազգային դիմադրության»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է ցույցի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:17-ի դրությամբ Ազատության հրապարակում գտնվել է շուրջ 3700 հոգի։ Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։ Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։ Հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։

Թեմայի այլ նորություններ