Այս թիմում եմ, որովհետեւ երկար տարիներ աշխատել եմ նախարարի հետ, կիսում եմ նրա եւ թիմի սկզբունքները. Մինասյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    15 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    24 կմ/ժ
  • Լոռի 10°C
    94%
    6 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    94%
    7 կմ/ժ
  • Արարատ 12°C
    74%
    7 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    76%
    13 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    15 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    83%
    5 կմ/ժ
  • Արցախ 15°C
    72%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Այս թիմում եմ, որովհետեւ երկար տարիներ աշխատել եմ նախարարի հետ, կիսում եմ նրա եւ թիմի սկզբունքները. Մինասյան

Այս թիմում եմ, որովհետեւ երկար տարիներ աշխատել եմ նախարարի հետ, կիսում եմ նրա եւ թիմի սկզբունքները. Մինասյան

Սահմանադրական փոփոխությունները ծայրահեղ անհրաժեշտություն են։ Այս կարծիքին է ՀՀ արդարադատության նորանշանակ փոխնախարար Գրիգոր Մինասյանը։

«Իսկ ինչ վերաբերում է կառավարման համակարգի փոփոխությանը, ապա բոլորս պետք է ընդունենք, որ յուրաքանչյուր անցումը ցնցում է պետական համակարգի համար։ Եթե խորհուրդը որոշի, որ նման փոփոխություն պետք է կատարվի, ապա այն շատ հիմնավոր պետք է լինի։ Կարծում եմ՝ մեր երկրի համար պառլամենտական համակարգը լավ է, սակայն դա պետք է շտկել»,- ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Մինասյանը:

Անդրադառնալով Freedom House հասարակական կազմակերպության հայտարարությանը, որտեղ կազմակերպությունը մտահոգություն է հայտնել ՀՀ քրեական օրենսգրքի ծանր վիրավորանքը քրեականացնող նոր դրույթի կիրառմամբ ՀՀ քաղաքացու նկատմամբ կայացված առաջին դատավճռին՝ Մինասյանը նշեց՝ Հայաստանում ազատ խոսքի իրավունքի չարաշահում կար, և այդ իսկ պատճառով նպատակահարմար էր Քրեական օրենսգրքում ծանր վիրավորանքը քրեականացնող նոր դրույթ կիրառել:

«Քանի որ բոլորս ականատես եղանք, որ մեր երկրում ազատ խոսքի իրավունքի չարաշահում կար, դրա համար նպատակահարմար է գտնվել նման օրենսդրական փոփոխություններ իրականացնել: Ինչ վերաբերում է մեր գործընկերների մտահոգություններին, դրանք բոլորը լսելի են, և ապագայում, եթե ինչ-որ փոփոխություններ նախատեսվեն, բոլորս ականատես կլինենք, սակայն պետք է հաշվի առնենք, որ կա խնդիր, և այդ խնդիրը պետք լուծվեր: Այժմ սա է լուծումը, որպեսզի նման դրսևորումներ մեր երկրում չլինեն»,- ընդգծեց փոխնախարարը:

Լրագրողների դիտարկմանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկինում քննադատում էր «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքով պաշտոնների նշանակումները, սակայն Մինասյանը արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի ընկերն է, փոխնախարարը նկատեց. «Իմ պաշտոնը քաղաքական է։ Օրենքը թույլ է տալիս նշանակում անել այն մարդուն, որը կիսում է քո գաղափարները և ունի փորձ։ Իսկ ձեր ասած «խնամի-ծանոթ-բարեկամ» երևույթը շատ ցավոտ էր նախկինում։ Այսօր էլ, եթե նման դեպքեր կան, պետք է բացառվեն։ Քաղաքացիական պաշտոններում, որոնք մրցութային են, անցկացնում էին ծանոթներին, հայեցողական պաշտոններում այդ խնդիրը չկա»:

Անդրադառնալով գնահատականներին, թե իրեն պաշտոնի առաջարկ է արվել, որովհետեւ ինքը քննադատել է ՀՀԿ-ին և Միքայել Մինասյանին՝ Գրիգոր Մինասյանը նշեց․ «Անարդար, շատ սխալ մոտեցում է։ Այդ դիրքորոշումը հայտնել են մարդիկ, որոնք ունեն մտավախություն այն իմաստով, որ ես շատ լավ գիտեմ, թե իրենք ինչպես են գործել նախկինում։ Կրկնում եմ՝ այս թիմում եմ, որովհետեւ երկար տարիներ աշխատել եմ նախարարի հետ, կիսում եմ նրա եւ թիմի սկզբունքները»:

Թեմայի այլ նորություններ