Այդ խոսակցությունը դեռևս չի եղել. Վահագն Խաչատուրյանը՝ նախագահի թեկնածու առաջադրվելու շուրջ քննարկումների մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    58%
    17 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 8°C
    92%
    4 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    95%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    60%
    8 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    72%
    7 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    58%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    85%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    58%
    17 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    73%
    7 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

Այդ խոսակցությունը դեռևս չի եղել. Վահագն Խաչատուրյանը՝ նախագահի թեկնածու առաջադրվելու շուրջ քննարկումների մասին

Այդ խոսակցությունը դեռևս չի եղել. Վահագն Խաչատուրյանը՝ նախագահի թեկնածու առաջադրվելու շուրջ քննարկումների մասին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը պատասխանել է լրագրողների այն դիտարկումներին, թե իր անունը շրջանառվում է որպես ՀՀ նախագահի թեկնածու: 

«Տեսականորեն պետք է շրջանառվեր՝ հաշվի առնելով այն բոլոր չափանիշները, որ կան. ասենք՝ 40 տարեկանից բարձր ՀՀ քաղաքացի, ճանապարհ անցած մարդ, նաև՝ այսօրվա նախարար: Այդ պայմաններում կարելի է ենթադրել, որ ես կարող եմ հայտնվել այդ ցուցակում՝ հաշվի առնելով նաև, որ ես որպես Կառավարության անդամ և քաղաքական թիմի անդամ՝ կարող եմ առաջադրվել»,- ասաց Խաչատուրյանը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք արդեն առաջարկ ստացե՞լ է, Խաչատուրյանը նշեց.

«Այդ խոսակցությունը դեռևս չի եղել»:

Խաչատուրյանը շեշտեց, որ այս պահին չկա Ազգային ժողովի նախագահի որոշում, որով դադարեցվում են գործող նախագահի լիազորությունները, հետևաբար թեկնածության մասին խոսակցությունը, ըստ նրա, պետք է տեղի ունենա վաղը:

«Գեղեցիկ չի լինի, որ այսօր որևէ մեկնաբանություն անեմ: Դեռևս մարդը հնարավորություն ունի, կարող է դիմումը հետ վերցնել»,- ասաց Խաչատուրյանը:

Նա նշեց, որ անակնկալ էր իր համար այն, ինչ տեղի ունեցավ մեկ շաբաթ առաջ:

«Բոլորիս համար էր անակնկալ: Դրանից առաջ իմ մտքով երբևէ չէր անցել դառնալ այդ պաշտոնի մասին մտածող մարդ: Իմ գործն անում էի, իմ ամբողջ ժամանակը նվիրված էր դրան, ես ինչ-որ ձևով կարողացա իմ նախկին, ավելի ազատ կյանքից հարմարվել սահմանափակ այս կյանքին: Բավականին գոհ եմ, որ այդ հնարավորությունն ինձ ընձեռվել է, որովհետև ինքնակայացման նոր ժամանակաշրջան էր»,- նշեց ԲՏԱ նախարարը:

Հիշեցնենք՝ հունվարի 23-ին Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ որոշել է հրաժարական տալ զբաղեցրած պաշտոնից: 

Նշենք՝ հրաժարականի դիմումն օրենսդրությամբ սահմանված կարգով հրապարակելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում հանրապետության նախագահը դիմումը հետ չի վերցրել:

Թեմայի այլ նորություններ