Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին` Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա» կուսակցության հաղթանակի առթիվ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    0 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    9 կմ/ժ
  • Լոռի 7°C
    98%
    4 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    97%
    3 կմ/ժ
  • Արարատ 12°C
    80%
    4 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    100%
    7 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    100%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    0 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    83%
    1 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին` Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա» կուսակցության հաղթանակի առթիվ

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին` Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա» կուսակցության հաղթանակի առթիվ

 Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա» կուսակցության հաղթանակի առթիվ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Ընտրություններում հաջողությունը կրկին հստակ ու համոզիչ կերպով ցույց տվեց, որ ռուսաստանցիները լայնորեն աջակցում են Ձեր կողմից նախանշված և Ձեր ղեկավարությամբ իրականացվող՝ երկրի առաջընթաց զարգացմանը և բարգավաճմանը, նրա տնտեսության, գիտության, տեխնոլոգիաների և մշակույթի վերելքին, միջազգային ասպարեզում և համաշխարհային քաղաքականության մեջ Ռուսաստանի դիրքերի հետագա ամրապնդմանն ուղղված անշեղ կուրսին:

Վստահ եմ, որ նոր գումարման Պետդուման առաջիկա տարիները կնշանավորի դինամիկ և արդյունավետ օրենսդրական աշխատանքով՝ հանուն պետականաշինության ընթացքում կարևորագույն քաղաքական և սոցիալ-տնտեսական խնդիրների հաջող լուծման, միջազգային խաղաղության, անվտանգության և համագործակցության ամրապնդման, ինտեգրացիոն գործընթացների ընդլայնման:

Մաղթում եմ Ձեզ և Ձեր զինակիցներին քաջառողջություն, նոր հաղթանակներ ու հաջողություններ պետական գործունեության մեջ, իսկ եղբայրական Ռուսաստանի ժողովրդին՝ խաղաղություն, երջանկություն ու բարօրություն»,- ասված է ուղերձում:

Թեմայի այլ նորություններ