Արցախում հազարավոր մարդիկ բախվել են մահի, ցավի ու տառապանքի. լեհ մտավորականների նամակը
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    35%
    7 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    55%
    6 կմ/ժ
  • Լոռի 15°C
    64%
    5 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    87%
    11 կմ/ժ
  • Արարատ 21°C
    37%
    6 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    65%
    11 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    35%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    57%
    20 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    35%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    47%
    11 կմ/ժ
  • Արցախ 18°C
    73%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21414
  • Դոլար = 388

Արցախում հազարավոր մարդիկ բախվել են մահի, ցավի ու տառապանքի. լեհ մտավորականների նամակը

Արցախում հազարավոր մարդիկ բախվել են մահի, ցավի ու տառապանքի. լեհ մտավորականների նամակը

Լեհաստանի մտավորականությունը բաց նամակ է հրապարակել, որով կոչ է արել երկրի իշխանություններին՝ աջակցել Արցախին և արցախահայությանը։ Նամակի հեղինակները նշել են, որ Լեհաստանի կառավարությունը պետք է անհրաժեշտ մարդասիրական օգնություն ցուցաբերի Արցախյան պատերազմից տուժած ժողովրդին։

«Արցախում հազարավոր մարդիկ բախվել են մահի, ցավի ու տառապանքի, ստիպված են եղել լքել իրենց տները, տաճարները և հիվանդանոցները, տեսնել` ինչպես են շինությունները փլատակների վերածվում։ Եվ այս ամենը տեղի է ունեցել քաղաքակիրթ աշխարհի աչքի առջև:

Այն, որ Ադրբեջանը վայելում էր Թուրքիայի աջակցությունը, կրկին հիշեցնում է 100 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները: Բացի դրանից՝ ադրբեջանական կողմը ռազմական գործողություններում օգտագործել է նաև Սիրիայից, Լիբիայից, Աֆղանստանից և Պակիստանից բերված վարձկաններ:

Մենք կտրականապես դեմ ենք հակամարտության լուծմանը ռազմական ճանապարհով, մարդու իրավունքներին սպառնացող գործողություններով, որոնք Ադրբեջանը թույլ է տալիս Թուրքիայի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների աջակցությամբ»,- ասված է նամակում:

Թեմայի այլ նորություններ