ԱՊՀ-ի դիվանագետները Գործադիր կոմիտեին առաջարկել են ընդլայնել փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    67%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    66%
    13 կմ/ժ
  • Լոռի 11°C
    63%
    10 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    69%
    10 կմ/ժ
  • Արարատ 14°C
    43%
    14 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    94%
    5 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    67%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    69%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    67%
    4 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    64%
    12 կմ/ժ
  • Արցախ 10°C
    85%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 387.7003
  • Ռուբլի = 4.25767
  • Դոլար = 387.905

ԱՊՀ-ի դիվանագետները Գործադիր կոմիտեին առաջարկել են ընդլայնել փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ

ԱՊՀ-ի դիվանագետները Գործադիր կոմիտեին առաջարկել են ընդլայնել փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ

Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչներն, ամփոփելով Մինսկում կայացած միջարտգործնախարարական խորհրդակցությունների արդյունքները, ԱՊՀ Գործադիր կոմիտեին առաջարկել են ընդլայնել փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ։ Այս մասին հայտնում են ТАСС գործակալությունից:

«Խորհրդակցությունների մասնակիցներն ԱՊՀ գործադիր կոմիտեին առաջարկել են շարունակել այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնման աշխատանքը, ինչպես նաև հանդես են եկել ԱՊՀ-ում գործընկերոջ և դիտորդի կարգավիճակների հաստատման աշխատանքի ակտիվացման օգտին: Նշվել է ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի հետ ԱՊՀ-ի փոխգործակցության խորացման կարևորությունը», - ասված է ԱՊՀ Գործադիր կոմիտեի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Փետրվարի 7-ին և 8-ին Համագործակցության կենտրոնակայանում տեղի ունեցած «2023 թ.-ին ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության մասին» միջարտգործնախարարական խորհրդակցություններին մասնակցել են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և ԱՊՀ Գործադիր կոմիտեի ներկայացուցիչները։

«Խոսելով Անկախ Պետությունների Համագործակցությունում համագործակցության հետագա զարգացման խնդիրների մասին՝ խորհրդակցությունների մասնակիցները նախանշել են արտաքին քաղաքական, տնտեսական, մշակութային-հումանիտար փոխգործակցության, անվտանգության և նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդման ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարները։

Դիվանագետները նշել են 2022 թ.-ին ԱՊՀ-ում Ղազախստանի նախագահության արդյունավետությունը և աջակցություն հայտնել 2023 թ.-ին Ղրղզստանի նախագահության ջանքերին», - նշել են ԱՊՀ Գործադիր կոմիտեում:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչները հավաստել են ԱՊՀ ձևաչափով համագործակցության հետևողական զարգացման, դիրքորոշումների համակարգման ամրապնդման և միջազգային ասպարեզում ԱՊՀ անդամ երկրների նախաձեռնությունների աջակցության պրակտիկայի ընդլայնման, արդիական թեմաներով միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ համատեղ հայտարարությունների նախապատրաստման՝ իրենց երկրների հանձնառությունը:

«ԱՊՀ երկրների ներկայացուցիչներն արձանագրել են, որ տնտեսական համագործակցությունն առանցքային գործոն է պետությունների ինտեգրման և կայուն զարգացման հետագա խորացման համար, հանդես են եկել «Ծառայությունների ազատ առևտրի շուրջ» համաձայնագրի շուտափույթ ստորագրման օգտին», - հաղորդել Է Համագործակցության գործադիր մարմնի մամուլի ծառայությունը:

Թեմայի այլ նորություններ