Անի Սամսոնյանին արգելել են ԱԺ նիստերի դահլիճ մտցնել պաստառ, Միրզոյանը խոստացավ պարզել խնդիրը․ Ես ոչ մեկին չեմ պատրաստվում խեղդել, Աստծո սիրուն, ինչ ակցիա ուզում եք արեք. Միրզոյանը՝ Սամսոնյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    82%
    2 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    4 կմ/ժ
  • Լոռի 8°C
    98%
    5 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    99%
    8 կմ/ժ
  • Արարատ 14°C
    68%
    4 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    98%
    8 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    82%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    99%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    82%
    2 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    70%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    97%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24327
  • Դոլար = 387.646

Անի Սամսոնյանին արգելել են ԱԺ նիստերի դահլիճ մտցնել պաստառ, Միրզոյանը խոստացավ պարզել խնդիրը․ Ես ոչ մեկին չեմ պատրաստվում խեղդել, Աստծո սիրուն, ինչ ակցիա ուզում եք արեք. Միրզոյանը՝ Սամսոնյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այսօր Ազգային ժողովում պատրաստվում է բարձրացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը: ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանն այսօր այդ առիթով որոշել է ԱԺ բերել պաստառ, ինչը նրան թույլ չեն տվել: Անի Սամսոնյանն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին կոչ արեց՝ հրահանգել, որ աշխատակազմը թողնի իր հետ նիստերի դահլիճ մտցնել պաստառ:

InterLur.com լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Սամսոնյանը հիշեցրեց, որ Արարատ Միրզոյանը նախորդ գումարման ԱԺ-ում կարողացել է իր հետ ԱԺ նիստերի դահլիճ բերել գունավոր հրավառ նյութ.

«Որպես Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր՝ Դուք հնարավորություն եք ունեցել այս դահլիճ բերել հրավառ նյութեր և իրականացնել ակցիա: Հիմա խնդրում եմ բացատրել, թե ինչո՞վ ես կարող եմ խանգարել, եթե իմ  անմեղ պաստառը, որը ո՛չ հրավառ նյութ է, ո՛չ ծակող գործիք, ո՛չ որևէ մեկին կարող է վնաս պատճառել, չի կարող մտնել այս Ազգային ժողովի դահլիճ, և ես կարողանամ այն ինձ մոտ փակցնել: Խնդրում եմ՝ որպես ԱԺ նախագահ՝ հրահանգել Ձեր աշխատակազմին, որ ես կարողանամ պաստառը մտցնել ներս, հակառակ դեպքում ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ Դուք այստեղ փորձում եք բոլոր ձեւերով խեղդել մեր բոլոր ակցիաները»,-ասաց Սամսոնյանը։

Արարատ Միրզոյանը արձագանքեց՝ ոչ ոքի չի պատրաստվում խեղդել․

 «Հարգելի՛ տիկին Սամսոնյան, ես ոչ մեկին չեմ պատրաստվում խեղդել, Աստծո սիրուն: Ինչ ակցիա ուզում եք արեք, ես չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը: Կհասկանանք՝ ինչի մասին է խոսքը: Ինչ վերաբերում է ֆայերները ներս բերելու դեպքին, անկեղծ ասած՝ մենք հեղափոխություն էինք անում, այդպես ստացվեց»։

Ինչպես հայտնում է Freenews-ը Անի Սամսոնյանի պաստառի մի կողմում պատկերված էր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի նկարը, իսկ մյուս կողմում գրված էր «Քայլ արա, դուխով հեռացիր» գրառումը: Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, ավելի վաղ հայտարարվել էր, այսօր ԱԺ-ում բարձրացնելու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հարաժարականի պահանջը: Դրան զուգահեռ ԱԺ-ի դիմաց ԼՀԿ-ն հրավիրել է ցանկացողներին ՝ մասնակցելու նույն պահանջով բողոքի ակցիայի:

 

Թեմայի այլ նորություններ