Ալմաթիում ցուցարարները ներխուժել են ակիմատի (քաղաքի վարչակազմ) շենք, լսվում Է հրաձգություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    35%
    9 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    71%
    4 կմ/ժ
  • Լոռի 11°C
    91%
    6 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    96%
    14 կմ/ժ
  • Արարատ 21°C
    28%
    21 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    74%
    15 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    35%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    48%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    35%
    9 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    43%
    15 կմ/ժ
  • Արցախ 16°C
    86%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.2236
  • Դոլար = 388.01

Ալմաթիում ցուցարարները ներխուժել են ակիմատի (քաղաքի վարչակազմ) շենք, լսվում Է հրաձգություն

Ինչպես «Ինտերֆաքս-Ղազախստան» գործակալությանը հաղորդում Է իրադարձություններից վայրից, ցուցարարներն Ալմաթիում ակիմատի շենք են ներխուժում դռնով, ջարդել են ապակիները, դատելով ձայներից, կոտրում են սարքավորումը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ  ցուցարարները փորձում էին  ներխուժել քաղաքապետարան, նրանք ծեծկռտուքի մեջ էին մտնել ոստիկանների հետ, ծեծել անվտանգության աշխատակիցներին և խլել նրանց վահաններն ու սաղավարտները։ Ոստիկանությունն օգտագործում է հատուկ տեխնիկա, այդ թվում՝ խլացուցիչ նռնակներ, սակայն քաղաքացիները ևս զինված են մահակներով:

Թղթակցի տեղեկատվության համաձայն, ցուցարարների գրոհը զսպող ոստիկանները փորձում են փախչել, բողոքողները նրանց ծեծում են: Պարեկային ավտոմեքենաները, որոնք գտնվում Էին ակիմատի մերձակա փողոցներում, հեռացել են: Վարչակազմի շենքի վրա քուլա-քուլա բարձրանում Է սեւ ծուխը, հաղորդում Է թղթակիցը: Ղազախստանում հեղուկացված գազի գների կտրուկ բարձրացման դեմ հանրահավաքներն սկսվել են հունվարի 2-ին Մանգիստաուի մարզի (երկրի հարավ - արեւմուտք) Ժանոզեն եւ Ակտաու քաղաքներում: Երկու օր անց անկարգություններ են ծայր առել Ալմաթիում (արեւելք), որտեղ ամբոխը ցրելու համար ոստիկանությունը լուսաաղմկահան նռանակներ Է գործադրել, ինչպես նաեւ այլ քաղաքներում, մասնավորապես Ատիրաուում, Ակտոբեում (արեւմուտք), Ուրալսկում (հյուսիս - արեւմուտք), Թարազում, Շիմքենթում, Կիզիլորդայում (հարավ), Կարագանդայում (հյուսիս - արեւելք) եւ նույնիսկ Նուր Սուլթանում:

Նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը երկու շաբաթով արտակարգ դրության ռեժիմ Է սահմանել Ալմաթիում, Մանգիստաուի ու Ալմաթիի մարզերում մինչեւ հունվարի 19-ն ընկած ժամանակաշրջանը եւ պարետային ժամ, որը գործելու Է 23:00-ից մինչեւ 07:00-ն, իսկ հունվարի 5-ին կառավարության հրաժարականի հրամանագիր Է ստորագրել: Կառավարության անդամները շարունակում են կատարել իրենց պարտականությունները մինչեւ նախարարների կաբինետի նոր կազմի հաստատումը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Ալմաթիում ցուցարարների վերջին գործողությունների արդյունքում տուժել են շտապօգնության 5 աշխատակից։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է քաղաքի առողջապահության վարչությունը։

«Ապօրինի գործողությունների հետևանքով տուժել են շտապօգնության 5 աշխատակից, այդ թվում՝ երկու վարորդ և երեք բուժաշխատող։ Տուժածները տեղափոխվել են քաղաքի հիվանդանոցներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նախարարության տվյալներով՝ ցուցարարները ոչնչացրել են նաև շտապօգնության երկու մեքենա։

«Քաղաքային սրտաբանության կենտրոնում կոտրված են շտապօգնության և կլինիկական ախտորոշման բաժանմունքի ապակիները, Նավուրիզբայի շրջանում արգելափակված է շտապօգնության մեքենայի՝ հիվանդի հետ մուտքը թիվ 7 քաղաքային կլինիկական հիվանդանոցի շտապօգնության կայան։ Բացի այդ, ցուցարարները կանգնեցնում են շտապօգնության մեքենաները և թույլ չեն տալիս անհամ երեխաներին հիվանդանոցներ ընդունել»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, միայն Ալմաթիում բախումների հետևանքով տուժածների թվում են 137 ոստիկան և 53 քաղաքացիական անձ:

Թեմայի այլ նորություններ