Ալեն Սիմոնյանը ստանձնել է ՀՀ նախագահի լիազորությունները, ԱԺ նախագահի լիազորությունները ժամանակավորապես կստանձնի Հակոբ Արշակյանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    11 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 8°C
    92%
    4 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    95%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    62%
    5 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    72%
    7 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    85%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    11 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    73%
    7 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

Ալեն Սիմոնյանը ստանձնել է ՀՀ նախագահի լիազորությունները, ԱԺ նախագահի լիազորությունները ժամանակավորապես կստանձնի Հակոբ Արշակյանը

Ալեն Սիմոնյանը ստանձնել է ՀՀ նախագահի լիազորությունները, ԱԺ նախագահի լիազորությունները ժամանակավորապես կստանձնի Հակոբ Արշակյանը

 ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձանագրություն է ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի լիազորությունները դադարած համարելու մասին: Այդպիսով՝ Ալեն Սիմոնյանը ստանձնել է ՀՀ նախագահի լիազորությունները: 

«Հիմք ընդունելով Հանրապետության նախագահի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 142-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները»,- ասված է արձանագրության մեջ:

Ազգային ժողովի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կկատարի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Այս մասին տեղեկանում են ՀՀ ԱԺ հասարակության հետ կապերի և հաղորդակցության վարչության տարածած հաղորդագրությունից:

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրության հրապարակման պահից մինչեւ նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումն Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կկատարի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Թեմայի այլ նորություններ