Ադրբեջանը Արցախի հայերին «մեր քաղաքացիներ» է անվանում և կրակում նրանց վրա. Նիկոլ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    82%
    0 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    65%
    7 կմ/ժ
  • Լոռի 4°C
    90%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    87%
    9 կմ/ժ
  • Արարատ 11°C
    64%
    7 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    98%
    2 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    82%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    87%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    82%
    0 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    82%
    3 կմ/ժ
  • Արցախ 10°C
    94%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 387.7003
  • Ռուբլի = 4.25767
  • Դոլար = 387.905

Ադրբեջանը Արցախի հայերին «մեր քաղաքացիներ» է անվանում և կրակում նրանց վրա. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը Արցախի հայերին «մեր քաղաքացիներ» է անվանում և կրակում նրանց վրա. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերի իր էջում գրել է.

«Ադրբեջանը ԼՂ հայերին «մեր քաղաքացիներ» է անվանում, միևնույն ժամանակ կրակում նրանց վրա, քանի դեռ նրանք զբաղված են գյուղատնտեսական աշխատանքներով:

2020 թ. նոյեմբերի 9-ից ի վեր 3 խաղաղ բնակիչ է սպանվել, 16-ը` վիրավորվել 54 մահափորձերի հետևանքով: Արդյո՞ք սա է այն պնդման իրագործումը, երբ Ադրբեջանն ասում է «ԼՂ հարցը լուծված է»»:

Նշենք, որ Ադրբեջանական բանակի ամենօրյա հարձակումները Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա լավ փաստագրված են վերջերս Հայաստանում տեղակայված ԵՄ մոնիտորինգային կարողությունների կողմից, այդ մասին Թվիթերի իր էջում գրել է Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Առաքելությունը ԵՄ-ին և մյուսներին պարզ կդարձնի, որ հարձակումներն անհիմն են և լավ ծրագրված ահաբեկչություն են Ադրբեջանի կողմից հայկական պետականության նկատմամբ»,-ընդգծել է Մարուքյանը:

Հավելենք, որ Ռուսական խաղաղապահ զորախումբը հաստատել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում ադրբեջանական կողմի վերջերս տեղի ունեցած հրադադարի ռեժիմի խախտումը։

Թեմայի այլ նորություններ