3 օպերատիվ գործ կա, շրջանակը պարզված է. հետաքրքրություն են ցուցաբերում ընտրակաշառքի վերաբերյալ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    67%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    76%
    2 կմ/ժ
  • Լոռի 11°C
    78%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    91%
    9 կմ/ժ
  • Արարատ 15°C
    53%
    4 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    90%
    10 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    67%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    67%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    67%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    58%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25835
  • Դոլար = 387.523

3 օպերատիվ գործ կա, շրջանակը պարզված է. հետաքրքրություն են ցուցաբերում ընտրակաշառքի վերաբերյալ

Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հնարավոր ընտրակաշառք բաժանելու հարցով արդեն կա երեք օպերատիվ գործ, իրականացվում են օպերատիվ միջոցառումներ: 

Այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ անդրադառնալով ԼՀԿ-ից Սարգիս Ալեքսանյանի դիտարկմանը, թե լուրեր են տարածվում ընտրակաշառքի բաժանման վերաբերյալ:

Փաշինյանը արձագանքեց՝ պատգամավորը մոռացավ նշել մի կարևոր նրբություն, որ խոսքը չի գնում այն մասին, որ իշխանությունների կողմից է դա արվում: «Խիստ կասկածում եմ, որ ՀՀ-ում լուր կա, որ գործող իշխանությունը կամ իշխող կուսակցությունը ընտրակաշառքների հետ կապված ինչ-որ բան է անում: Լուրեր տարածվում են ձեզ և մեզ հայտնի շրջանակների հետ կապված: Այդ լուրերի մասին տեղյակ են իրավապահ մարմինները: Բոլոր այն մարդիկ, ովքեր մտադիր են, հույս ունեն հին ավանդույթների տրամաբանությունը վերականգնել, ես անկեղծ ասած, խորհուրդ չեմ տա»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նա չի կարծում, թե ապագա համաներումները ընտրակաշառքի հոդվածի վրա տարածվելու են: Ընդ որում` ընտրակաշառք խոստանալն է արդեն համարվում քրեական հանցագործություն:

«Ինձ զեկուցել են, որ արդեն կա 3 օպերատիվ գործ՝ մի քանի ուղղություններով, անձանց շրջանակը պարզված է, որոնք հետաքրքրություն են ցուցաբերում այդ հարցի վերաբերյալ, նրանց նկատմամբ իրականացվում են օպերատիվ միջոցառումներ, որոնց մասին նրանք բնականաբար չեն կռահում»,-ասաց Փաշինյանն ու վստահեցրեց, որ բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկվեն:

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ իրենց ուժը ընտրակաշառք բաժանելու կասկածներ չունեն ԼՀԿ-ի նկատմամբ, ԼՀԿ-ն էլ՝ իշխանության: Նա կարևորեց, որ իշխանությունը և ընդդիմության մի բավականին մեծ հատված իրար չեն կասկածում՝ ընտրակաշառք բաժանելու մտադրություն ունենալու մեջ:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին:

Թեմայի այլ նորություններ