«3+2» ձևաչափով առաջին հանդիպումից Նիկոլ Փաշինյանի տպավորությունն ընդհանուր առմամբ դրական է
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    76%
    0 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    91%
    4 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    93%
    4 կմ/ժ
  • Արարատ 13°C
    60%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    93%
    4 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    76%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    95%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    76%
    0 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    69%
    12 կմ/ժ
  • Արցախ 10°C
    92%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

«3+2» ձևաչափով առաջին հանդիպումից Նիկոլ Փաշինյանի տպավորությունն ընդհանուր առմամբ դրական է

«3+2» ձևաչափով առաջին հանդիպումից Նիկոլ Փաշինյանի տպավորությունն ընդհանուր առմամբ դրական է

«3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի առաջին հանդիպումից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տպավորությունն ընդհանուր առմամբ դրական է եղել: Այդ մասին առցանց ասուլիսի ընթացքում հայտնեց վարչապետը՝ պատասխանելով «3+2» ձևաչափով հանդիպման արդյունքների մասին հարցին:

«Դա եղել է առաջին հիմնադիր հանդիպումը, և շատ ընդհանուր սկզբունքներ են քննարկվել՝ տեխնիկական, կազմակերպչական, ինչ պարբերականությամբ հանդիպում է լինելու, այդ հանդիպումները ինչպես կազմակերպել, հարցերի ինչ շրջանակ քննարկել: Եվ այն, ինչ նախկինում հայտարարել ենք, այդ շրջանակում է եղել: Անկեղծ ասած, մեր ներկայացուցիչը ինչ մեզ զեկուցել է, ընդհանուր առմամբ, դրական տպավորություններ ունենք առաջին հանդիպումից, որը չի նշանակում, թե այն ահազանգերը, այն ռիսկերը, որոնց մասին բարձրաձայնում են, չկան»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ «3+2» ձևաչափը համապատասխանում է Կառավարության ծրագրում ձևակերպած այն դիրքորոշումներին, որ Հայաստանն ուզում է տարածաշրջանային խոսակցություններին մասնակից լինել:

«Եթե մենք հիմա բանակցում ենք Ադրբեջանի հետ, եթե երկկողմ ձևաչափով բանակցելու ենք Թուրքիայի հետ, եթե Իրանի հետ մեր երկխոսությունը մշտական է, Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, եթե առանձին-առանձին բոլորի հետ խոսում ենք, անտրամաբանական կլինի, եթե ասենք, որ այդ միջավայրում չենք ուզում խոսել»,- ասաց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է հայկական կողմի այն նախապայմանին, որ չեն քննարկվելու այնպիսի հարցեր, որոնք այլ ձևաչափերում քննարկվում են, ապա, վարչապետի խոսքով, ըմբռնումը կա, որովհետև ոչ ոք չի ուզում՝ այդ քննարկումը ձախողվի:

«Անտրամաբանական կլինի, եթե մենք հավաքվենք և տանենք այն ուղղությամբ, որ խոսակցությունը ձախողվի: Այդ ըմբռնումը կա, ինչը չի նշանակում, որ հաջորդ պահին հանկարծ փորձ չի արվի ձախողել»,- նշեց վարչապետը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի է ունեցել «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի առաջին հանդիպումը՝ Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի փոխարտգործնախարարներ Անդրեյ Ռուդենկոյի, Վահե Գևորգյանի, Խալաֆ Խալաֆովի, Սեդաթ Օնալի, ինչպես նաև Իրանի արտգործնախարարության գլխավոր տնօրեն Ալիռեզա Հաղիղյանի մասնակցությամբ: Վրաստանի ներկայացուցիչները, որոնք նույնպես հրավիրված էին, ձեռնպահ են մնացել հանդիպմանը մասնակցելուց։

Թեմայի այլ նորություններ