Վրաստանի խորհրդարանում լարված իրավիճակ է, վեճ ու ծեծկռտուք (տեսանյութ)
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    29%
    7 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    47%
    22 կմ/ժ
  • Լոռի 23°C
    79%
    9 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    68%
    6 կմ/ժ
  • Արարատ 32°C
    30%
    5 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    37%
    9 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    27%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    80%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    27%
    20 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    49%
    13 կմ/ժ
  • Արցախ 26°C
    45%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

Վրաստանի խորհրդարանում լարված իրավիճակ է, վեճ ու ծեծկռտուք (տեսանյութ)

Այսօր առավոտվանից Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությունից հետո լարված իրավիճակ է խորհրդարանի մուտքերի դիմաց:

Ոստիկանությունը սկզբում արգելում էր ընդդիմադիր պատգամավորներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին մուտք գործել խորհրդարան:

Ավելի ուշ վերջիններիս հաջողվեց մտնել նիստերի դահլիճ:

Ընդդիմադիր պատգամավորները գրավեցին  խորհրդարանի նախագահի աթոռը և հայտարարեցին, որ թույլ չեն տալու խորհրդարանը շարունակի աշխատանքը, քանի դեռ վարչապետը հրաժարական չի տվել:

Այս ամենից հետո սկսվեցին բախումներ իշխող և ընդդիմադիր կուսակցությունների անդամների միջև, որը վերածվեց ծեծկռտուքի, հարվածներ են ստացել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները:

Նշենք, որ կառավարության այսօրվա նիստում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին անդրադարձել էր երեկ Թբիլիսիում անցկացված բողոքի ցույցերին, որոնց ընթացքում ցուցարարները պահանջում էին վարչապետի հրաժարականը: Նա հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ, իսկ երկրում տեղի ունեցող անկարգությունների մեղավորը Վրաստանի նախկին վարչապետ Միխայիլ Սահակաշվիլին է ու նրա աջակիցները:

Թեմայի այլ նորություններ