Պետբյուջեի եկամուտներն առաջին եռամսյակի տվյալներով գերակատարվել են ավելի քան 20 մլրդ դրամով
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    34%
    13 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    50%
    9 կմ/ժ
  • Լոռի 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    75%
    10 կմ/ժ
  • Արարատ 19°C
    29%
    8 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    86%
    7 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    34%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    63%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    34%
    7 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    44%
    6 կմ/ժ
  • Արցախ 13°C
    76%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 387.7003
  • Ռուբլի = 4.22753
  • Դոլար = 387.905

Պետբյուջեի եկամուտներն առաջին եռամսյակի տվյալներով գերակատարվել են ավելի քան 20 մլրդ դրամով

Պետբյուջեի եկամուտներն առաջին եռամսյակի տվյալներով գերակատարվել են ավելի քան 20 մլրդ դրամով

Պետական բյուջեի այս տարվա առաջին եռամսյակի եկամուտները գերակատարվել են ավելի քան 20 մլրդ դրամով: Էական աճ է արձանագրել նաև առևտրի շրջանառությունը. տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին:

Բյուջեի եկամուտների ու առևտրաշրջանառության ցուցանիշների վերաբերյալ մանրամասներ ներկայացրեց նաև ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ դիտարկվել են ինչպես մարտ ամսվա, այնպես էլ եռամսյակի տվյալները:

«Մասնավորապես՝ առևտրաշրջանառության և կատարած գործարքների մասով մարտ ամսվա ընթացքում նախորդ տարվա մարտ ամսվա համեմատ ՀԴՄ կտրոններով և հաշվարկային փաստաթղթերով կատարված գործարքների քանակն ավելի է 8 մլն 647 հազար հատով, որի գումարային արտահայտության տարբերությունը նախորդ տարվա համեմատ կազմում է 122 մլրդ դրամ: Եռամսյակային կտրվածքով իրացման շրջանառության տարբերությունը կազմում է 116.8 մլրդ դրամ, գործարքների քանակով՝ 6 մլն 200 հազար հատ»,- նշեց Հովհաննիսյանը:

Հարկային եկամուտների հավաքման մասով առաջին եռամսյակի համար սահմանված է եղել 305 մլրդ դրամ, փաստացի հավաքվել է 332,9 մլրդ դրամ:

Ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանն էլ հավելեց, որ փաստացի ցուցանիշներից ելնելով՝ կանխատեսում են, որ հարկային եկամուտների տարեկան ցուցանիշը կգերակատարվի շուրջ 40 մլրդ դրամով:

Թեմայի այլ նորություններ