Նոր հնարավորություն առևտրատնտեսական կապերը խորացնելու համար. անցկացվեց Հայաստան-Իրաքյան Քուրդիստան գործարար համաժողով
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    35%
    7 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    55%
    24 կմ/ժ
  • Լոռի 14°C
    86%
    7 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    83%
    5 կմ/ժ
  • Արարատ 23°C
    43%
    3 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    59%
    4 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    35%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    77%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    35%
    7 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    50%
    7 կմ/ժ
  • Արցախ 16°C
    67%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 416.4854
  • Ռուբլի = 6.44364
  • Դոլար = 408.2

Նոր հնարավորություն առևտրատնտեսական կապերը խորացնելու համար. անցկացվեց Հայաստան-Իրաքյան Քուրդիստան գործարար համաժողով

Նոր հնարավորություն առևտրատնտեսական կապերը խորացնելու համար. անցկացվեց Հայաստան-Իրաքյան Քուրդիստան գործարար համաժողով

Հայաստանում անցկացվեց Հայաստան-Իրաքյան Քուրդիստան գործարար համաժողովը, որի  շրջանակում ստորագրվեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Իրաքի Քրդական տարածաշրջանի արտահանման և ներմուծման միության միջև Համագործակցության հուշագիր:

Գործարար համաժողովին մասնակցել են Իրաքյան Քուրդիստանից ժամանած գործարարներ, որոնք հետաքրքրված են հայաստանցի գործընկերների հետ համագործակցությամբ՝ գյուղատնտեսության, շինարարության, թեթև արդյունաբերության, զբոսաշրջության և առևտրի (առևտրային ցանցեր) ոլորտում:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ համաժողովին մասնակցում են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի ավելի քան 100 ընկերությունների ներկայացուցիչներ: «Շատ կարևոր է, որ այստեղ ներկա են ամենատարբեր բնագավառներ ներկայացնող գործարարներ, այսօրինակ հանդիպումները ոչ միայն առևտրատնտեսական հարաբերությունները խթանելու հարթակ են, այլև կարևոր միջոց երկու երկրների տնտեսական զարգացման հիմքում դրված արժեքներն ու սկզբունքները ներկայացնելու առումով: Վստահ եմ, որ մեր այսօրվա աշխատանքը կնպաստի բիզնես համայնքների ներկայացուցիչների միջև նոր և անմիջական հարաբերությունների հաստատմանը և նոր հեռանկարային փոխշահավետ նախագծերի և համատեղ քննարկմանը»,-ասաց նախարարը:

Նա նշեց, որ իրենց հիմնական նպատակներից մեկն արտահանելի տնտեսության ձևավորումն է, իսկ առևտրատնտեսական համագործակցությունը երկու երկրների հարաբերությունների կարևոր բաղադրիչն է:

Իրաքի քրդական տարածաշրջանի արտահանման և ներմուծման միության նախագահ Մուստաֆա Աբդուլրահման Աբդուլլահը հույս հայտնեց, որ այս և հետագա հանդիպումների արդյունքում կկարողանան համագործակցություններ ձեռք բերել մի շարք ոլորտներում:

«Մենք ամբողջ աշխարհում ներդրումային մի շարք տարբեր պայմանագրեր ենք ստորագրել և այսօր շատ կուզենք հայ գործարարների և բիզնես շրջանակի հետ նույնպես մի շարք ոլորտներում ձեռք բերել համագործակցություններ: Ես հուսով եմ, որ Իրաքյան Քուրդիստանից ժամանած մեր գործարարներն ու ներդրողները կկարողանան այստեղ արդյունավետ հանդիպումներ ունենալ ոլորտի ներկայացուցիչների հետ, որպեսզի  ագրարային, տնտեսական և բիզնես  ոլորտում նոր առաջընթաց արձանագրենք և կարողանանք այս համագործակցությունները ավելի երկարատև և խորը դարձնել»,-ասաց նա:

Թեմայի այլ նորություններ