ԿԲ-ում կստեղծվի Հայաստանում բանկային բոլոր հաշիվների կենտրոնացված ռեեստր
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    71%
    4 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    70%
    7 կմ/ժ
  • Լոռի 5°C
    93%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    95%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    70%
    10 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    95%
    3 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    94%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    4 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    79%
    6 կմ/ժ
  • Արցախ 11°C
    94%
    0 կմ/ժ
:
  • Եվրո = 387.7003
  • Ռուբլի = 4.25767
  • Դոլար = 387.905

ԿԲ-ում կստեղծվի Հայաստանում բանկային բոլոր հաշիվների կենտրոնացված ռեեստր

ԿԲ-ում կստեղծվի Հայաստանում բանկային բոլոր հաշիվների կենտրոնացված ռեեստր

ՀՀ կենտրոնական բանկում կստեղծվի բանկային բոլոր հաշիվների կենտրոնացված ռեեստր: «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ԱԺ-ում ներկայացրեց ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:

«Նախագիծը վերաբերում է ԿԲ-ում բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ստեղծմանը»,-հիշեցրեց Երիցյանը:

Անդրադառնալով հանրության շրջանում նախագծի շուրջ ծավալված բանավեճերին՝ նա շեշտեց. «Այս օրենսդրական նախաձեռնությունը որևէ կերպ չի փոխում կամ վատացնում բանկային գաղտնիքի նորմերը: Այսինքն՝ բանկային գաղտնիքի նորմերը մնալու են այն տիրույթում, որում գոյություն ունեն»:

Երիցյանի վստահեցմամբ՝ օրենքը լուծում է երկու խնդիր, առաջինը՝ նվազեցնում է հաշվետու մարմինների՝ այդ թվում բանկերի, ֆինանսական այլ կազմակերպությունների, նոտարների օպերացիոնալ ծախսերը: Կենտրոնացված ռեեստրը ստեղծվում է նաև հետագայում քաղաքացիներին նորարարական լուծումներ առաջարկելու առումով:

Երիցյանը վստահեցրեց, որ հաշվի շարժի, հաշվի մնացորդի վերաբերյալ տեղեկատվություն չի հավաքագրվելու կենտրոնացված ռեեստրի միջոցով: Նախատեսվում է հավաքագրել ընդամենը հաշվի համարը և անձի տվյալները՝ անուն-ազգանուն և նույնականացնող այլ տվյալներ: 

Թեմայի այլ նորություններ