«Հրապարակ»․ Հաստատված կորոնավիրուսով հիվանդները նստել են ինքնաթիռ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    71%
    9 կմ/ժ
  • Լոռի 6°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    95%
    5 կմ/ժ
  • Արարատ 12°C
    70%
    7 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    98%
    4 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    95%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    4 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    78%
    6 կմ/ժ
  • Արցախ 11°C
    94%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 387.7003
  • Ռուբլի = 4.25767
  • Դոլար = 387.905

«Հրապարակ»․ Հաստատված կորոնավիրուսով հիվանդները նստել են ինքնաթիռ

«Հրապարակ»․ Հաստատված կորոնավիրուսով հիվանդները նստել են ինքնաթիռ

«Հրապարակ» թերթը գրում է. «Վորոնեժը Հայաստանի համար ճակատագրական է դառնում․ նախորդ գիշեր` ժամը մեկին, Վորոնեժից եկած ինքնաթիռում եղել է հաստատված կորոնավիրուսով երկու հիվանդ, որոնք իմացել են, որ վարակված են,  սակայն եկել են թաղման։

«Նստել են ինքնաթիռ` վտանգի տակ դնելով մնացած 70 ուղեւորներին, իմանալով հանդերձ, որ հիվանդ են, եկել-հասել են Հայաստան»,- ասաց ոլորտի պատասխանատուն: Իսկ Վորոնեժից ինչո՞ւ էին թողնում, որ գան՝ էդ էլ հո ծխախոտի կոնտրաբանդա չէ՞։ «Նախ, հնարավոր է եւ ասիմպտոմ են եղել, տաքություն չի գրանցվել, եւ ապա` հարգելի պատճառ է` հետ են գնում իրենց երկիր»:

Իսկ դուք ինչպե՞ս եք իմացել։ «Շատ պատահական. մասնավոր խոսակցության արդյունքում»: Տեղորոշման օրենքի միջոցով գաղտնալսե՞լ եք։ «Ոչ, նրանց հարազատը սկսել է տեղ ման գալ, թե որտեղ պետք է մեկուսանան, մեր հիվանդանոցների տնօրեններից մեկին պարզ ասել է, որ հիվանդ են, այդպես ենք իմացել»:

Բա ի՞նչ եք արել։ «Շտապօգնության մեքենայով տեղափոխել ենք հիվանդանոց` բուժման»: Բա էն յոթանասունը։ «Բարդ է, նրանք, այսպես թե այնպես, պետք է ինքնակամ ինքնամեկուսանան, նրանցով պետք է զբաղվեն պոլիկլինիկաները»: Կանե՞ն։ «Պարտավոր են»: Առհասարակ, ինչքա՞ն է տեւելու այս սոդոմ-գոմորը։ «Առժամանակ հետո պիկ կգրանցվի, թվերը կբարձրանան, ապա կիջնի ալիքը, սակայն աշնանը կրկին խնդիրներ կունենանք»:

Թեմայի այլ նորություններ