Հանձնաժողովը հավանություն է տվել Հաշվեքննիչ պալատի նախագահի եւ ԿԲ-ի խորհրդի անդամի թեկնածուների առաջադրմանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    76%
    4 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    76%
    7 կմ/ժ
  • Լոռի 7°C
    92%
    4 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    93%
    4 կմ/ժ
  • Արարատ 13°C
    53%
    11 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    94%
    4 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    76%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    95%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    76%
    4 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    69%
    12 կմ/ժ
  • Արցախ 11°C
    92%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23607
  • Դոլար = 389.501

Հանձնաժողովը հավանություն է տվել Հաշվեքննիչ պալատի նախագահի եւ ԿԲ-ի խորհրդի անդամի թեկնածուների առաջադրմանը

Հանձնաժողովը հավանություն է տվել Հաշվեքննիչ պալատի նախագահի եւ ԿԲ-ի խորհրդի անդամի թեկնածուների առաջադրմանը

Փետրվարի 14-ին Գեւորգ Պապոյանի նախագահությամբ կայացել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը:

Հանձնաժողովը քննարկել է Հաշվեքննիչ պալատի նախագահի թափուր պաշտոնի համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Ատոմ Ջանջուղազյանի թեկնածության եւ Ազգային ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը:

Թեկնածուի կենսագրական տվյալներն ու մասնագիտական կարողությունները ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը: Նրա խոսքով՝ խմբակցությունը ճիշտ որոշում է կայացրել այդ կարեւորագույն պաշտոնում Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունն առաջադրելու հարցում:

Հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածուն անդրադարձել է պետական ինստիտուտների դերին ու նշանակությանը: Նա համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքի ընթացքում կհաջողվի պետական բոլոր ինստիտուտները, այդ թվում՝ Հաշվեքննիչ պալատը բարձրացնել եւ հասցնել կայացման այլ աստիճանի: Բանախոսը, անդրադառնալով Հաշվեքննիչ պալատի առաջնահերթություններին, առանձնացրել է երկու ուղղություն՝ հանրային հարստության կառավարման օրինականությունն ու արդյունավետությունը:

ԱԺ պատգամավոր, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի կարծիքով՝ Ատոմ Ջանջուղազյանը կառույցի համար լավ նախագահ կլինի: Նա անդրադարձել է «Հաշվեքննիչ պալատի մասին» գործող օրենքին եւ նշել, որ այն ունի թերություններ, որի հետեւանքով կառույցը բազմաթիվ հարցերի մոտենում է ձեւական՝ ոչ բովանդակային: Թեկնածուն պատասխանել է  պատգամավորների հարցերին:

Հաջորդիվ հանձնաժողովը քննարկել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Լեւոն Սահակյանի թեկնածության եւ Ազգային ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջարկելու մասին հարցը:

Լեւոն Սահակյանի կենսագրական տվյալներն ու մասնագիտական հմտությունները ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը: Նա կարեւորել է Կենտրոնական բանկի խորհրդի գործունեությունը եւ նշել, որ կառույցին անհրաժեշտ են ինչպես գիտական, այնպես էլ գործնական փորձառնություններ ունեցող մարդիկ:

Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թեկնածուն համոզմունք է հայտնել, որ  տարիների ընթացքում ձեռք բերած մասնագիտական եւ ակադեմիական աշխատանքային փորձը լավագույն ձեւով կկարողանա օգտագործել ԿԲ խորհրդի անդամի կարգավիճակում: Լեւոն Սահակյանն անդրադարձել է համակարգի առկա իրավիճակին, խոսել ֆինանսական կայունության եւ գնաճի մասին:

Թեկնածուն պատասխանել է հարցերի, տվել պարզաբանումներ:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված հարցերին:

Թեմայի այլ նորություններ