Ֆինանսների նախարարության գանձապետարանում Հակակոռուպցիոն կոմիտեն կարող է ունենալ դեպոզիտ հաշիվ
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    81%
    6 կմ/ժ
  • Լոռի 6°C
    95%
    1 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    93%
    3 կմ/ժ
  • Արարատ 14°C
    77%
    12 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    6 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    92%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    81%
    7 կմ/ժ
  • Արցախ 10°C
    94%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 387.7003
  • Ռուբլի = 4.25767
  • Դոլար = 387.905

Ֆինանսների նախարարության գանձապետարանում Հակակոռուպցիոն կոմիտեն կարող է ունենալ դեպոզիտ հաշիվ

Ֆինանսների նախարարության գանձապետարանում Հակակոռուպցիոն կոմիտեն կարող է ունենալ դեպոզիտ հաշիվ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում Հակակոռուպցիոն կոմիտեն կարող է ունենալ դեպոզիտ հաշիվ: Դեպոզիտ հաշվի ֆինանսական միջոցների տնօրինման կարգը սահմանվում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կողմից: Առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալների լիազորությունները դադարելու դեպքերի թվում ավելացնել նաեւ վերջիններիս կողմից պաշտոնից ազատվելու գրավոր դիմումը վարչապետին ներկայացնելու դեպքը: Նախագծով առաջարկվում է կարգավորել նաեւ Առաջին կազմի մրցութային հանձնաժողովի գործունեության ավարտման հետ կապված հարաբերությունները:

Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի խոսքով` նախագիծն ուղղված է հակակոռուպցիոն կոմիտեի ֆունկցիոնալ գործառույթների բարելավմանը:

««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի լրամշակված տարբերակն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է նաեւ ««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախարարություններին վերապահվում է սահմանված ոլորտներում Կառավարության քաղաքականությունը մշակելու եւ իրականացնելու իրավասություն, որը ենթադրում է նաեւ քաղաքականության իրականացման մշտադիտարկում եւ գնահատում, որոնց արդյունքներն անհրաժեշտ են ընթացիկ խնդիրների վերհանման եւ քաղաքականության կատարելագործման համար:

Հակակոռուպցիոն ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնելու իրավասությամբ օժտված նախարարությունը ՀՀ արդարադատության նախարարությունն է, բայց, քանի որ դա փաստաթղթով արձանագրված չէ, ՀՀ միջազգային պարտավորությունների, մասնավորապես, Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) գնահատման շրջանակում արձանագրված է որպես խնդիր:

Ուստի, անհրաժեշտություն է առաջացել օրենքով հստակ ամրագրել նման իրավասությունները` տարընկալումները բացառելու եւ նշված գործառույթներն իրականացնելու համար հստակ իրավական հիմքի առկայությունն ապահովելու նպատակով:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի առաջարկով մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է ««Ազդարարման համակարգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը:

Նախագծերը քննարկվել են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 18-ի նիստում:
 

Թեմայի այլ նորություններ