ԵԱՏՄ-ի գագաթնաժողովում կքննարկեն միության շրջանակներում հաշվարկների սխեմայի փոփոխությունները
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    82%
    4 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    70%
    2 կմ/ժ
  • Լոռի 4°C
    92%
    8 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    91%
    10 կմ/ժ
  • Արարատ 11°C
    71%
    4 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    96%
    1 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    82%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    91%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    82%
    4 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    79%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    97%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 387.7003
  • Ռուբլի = 4.25767
  • Դոլար = 387.905

ԵԱՏՄ-ի գագաթնաժողովում կքննարկեն միության շրջանակներում հաշվարկների սխեմայի փոփոխությունները

ԵԱՏՄ-ի գագաթնաժողովում կքննարկեն միության շրջանակներում հաշվարկների սխեմայի փոփոխությունները

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ղեկավարներին մայիսի 27-ին կայանալիք գագաթնաժողովում կառաջարկվի քննարկել միությանշրջանակներում հաշվարկների սխեմայի փոփոխությունները: Մայիսի 19-ին այդ մասին լրագրողներին հայտնել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո:

Միխայիլ Մյասնիկովիչը հայտնել Է, որ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը տեղի կունենա տեսակոնֆերանս-կապով, ԵԱՏՄ-ի ղեկավարների քննարկմանը կներկայացվի 14 հարց: Ավելի վաղ պլանավորվել Է, որ ԵԱՏՄ-ի ղեկավարների հանդիպումը տեղի կունենա մայիսի 27-ին Բիշքեկում: Մյասնիկովիչը նաեւ տեղեկացրել Է, որ նախօրյակին Բիշքեկում կկայանա առաջին Եվրասիական տնտեսական համաժողովը, որտեղ նույնպես տեսակոնֆերանսի ռեժիմով կմասնակցեն ԵԱՏՄ-ի պետությունների ղեկավարները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 Մայիսի 26-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում տեղի կունենա Եվրասիական տնտեսական առաջին ֆորումը, որը նվիրված է լինելու եվրասիական տնտեսական ինտեգրացիայի հետագա զարգացման խնդիրներին եւ ԵԱՏՄ-ում ընդհանուր տնտեսական զարգացման թարմացված առաջնահերթություններին: Այդ մասին «Սպուտնիկ» մուլտիմեդիա կենտրոնում «Ինչպե՞ս դիմակայել ԵԱՏՄ-ի առջև ծառացած աշխարհատնտեսական մարտահրավերներին» թեմայով կազմակերպված Մոսկվա-Բիշքեկ-Մինսկ-Երևան-Նուր-Սուլթան տեսակամուրջի ժամանակ երեկ հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազեւը, որը նաև «Եվրասիական տնտեսական ֆորում 2022»-ի ծրագրային կոմիտեի ղեկավարն է:

Գլազեւի խոսքով՝ ֆորումը պետք է տեղի ունենար դեռ երկու տարի առաջ, սակայն այն հետաձգվում էր կորոնավիրուսի համավարակի հետ կապված սահմանափակումների պատճառով, եւ այժմ, երբ սահմանափակումները մեծամասամբ հանվել են, հնարավորություն է ստեղծվել քննարկելու Եվրասիական տնտեսական միությունում համագործակցության բարելավման առանցքային հիմնախնդիրները:

«Այժմ, երբ մենք բոլորս ադապտացվել ենք եւ սահմանափակումները մեծամասամբ հանվել են, վերջապես հնարավորություն է ստեղծվել հավաքվելու եւ քննարկելու եվրասիական տնտեսական ինտեգրման հետագա զարգացումը գործարար շրջանակների, գիտական հանրության, փորձագետների հետ եւ մտածելու մեր ընդհանուր տնտեսական զարգացման թարմացված առաջնահերթությունների մասին», - նշեց Սերգեյ Գլազեւը:

Եվրասիական տնտեսական ֆորումի շրջանակներում նախատեսվում է առանձին բաժիններով քննարկել բազմաթիվ կարևոր թեմաներ: Համաժողովի առաջին սեկցիան նվիրված է 2020 թ. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից հաստատված փաստաթղթի՝ Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարության կատարման ընթացքին:

Ըստ Գլազեւի՝ մինչև 2025 թ. հաշվարկված փաստաթղթի կատարման արդյունավետությունը շատ բարձր է, նախորդ տարի իրականացվել է մոտ 100 միջոցառում, իսկ ընթացիկ տարին առանցքային է ռազմավարությունը հաջողությամբ պսակելու համար:

«Առավելագույն թվով միջոցառումներ են նախատեսված հենց այս տարի, եւ ճիշտ ժամանակն է մտածելու հաջորդ քայլի մասին», - հավելեց պաշտոնյան:

Ֆորումի առաջին սեկցիան կրելու է «Ռազմավարություն 2025. ձևավորելով ապագայի տեսլականը. ԵԱՏՄ-ում համագործակցության նոր ոլորտներն ու ուղղությունները» խորագիրը:

Համաժողովի շրջանակներում քննարկվելու են նաև ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտրի խոչընդոտների վերացումը, արդյունաբերական համագործակցության եւ ագրոարդյունաբերական համալիրի հիմնական ուղղությունները, այդ թվում՝ ագրոարդյունաբերական համալիրի թվային արդիականացումը, տեխնիկական կարգավորման հարցը, տրանսպորտային հաղորդակցության բարելավումը ԵԱՏՄ երկրների միջև, էներգետիկ միջանցքները, թվային զարգացումը, պետգնումների եւ հակամոնոպոլային կարգավորումների հարցերը, միասնական արժութային տարածություն ստեղծելու հայեցակարգը, փոխադարձ առևտրում եւ միջպետական հարաբերություններում ազգային արժույթներին անցնելու հարցը:

«Եվրասիական տնտեսական ֆորում 2022»-ին կմասնակցեն նաև ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները:

Թեմայի այլ նորություններ