Զինվորների հիմնադրամին ուղղվող 1000 դրամները 3000 դարձնելու անհրաժեշտություն կա. Վարուժան Ավետիքյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    59%
    4 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    66%
    4 կմ/ժ
  • Լոռի 17°C
    60%
    11 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    70%
    2 կմ/ժ
  • Արարատ 18°C
    44%
    10 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    50%
    8 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    59%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    58%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    59%
    4 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    53%
    10 կմ/ժ
  • Արցախ 20°C
    57%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Զինվորների հիմնադրամին ուղղվող 1000 դրամները 3000 դարձնելու անհրաժեշտություն կա. Վարուժան Ավետիքյան

Զինվորների հիմնադրամին ուղղվող 1000 դրամները 3000 դարձնելու անհրաժեշտություն կա. Վարուժան Ավետիքյան

Զինվորների ապահովագրության հիմնադրամին ուղղվող ամսական 1000 դրամները բավարար չեն շահառուների հատուցման համար: Այդ 1000 դրամները 3 հազար դարձնելու անհրաժեշտություն կա: Ասուլիսում այս մասին նշեց Զինվորների ապահովագրության հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը:

«Չեմ կարծում, թե կա անձ, ով այս պահին կարող է հստակ տվյալ ասել հիմնադրամի շահառուների թվի ավելացման հետ կապված: Անհայտ կորածների հետ կապված դեռ իրավական գործընթացներ պետք է տեղի ունենան: Վիրավորները դեռ շահառու չեն, նրանք  պետք է հաշմանդամության կարգ ստանան, որը ժամանակ է պահանջում: Դեռ չգիտենք, թե վիրավորներից որքանը կստանան առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն: Այդուհանդերձ, փաստն այն է, որ շահառուների թիվն ավելանում է, և որ այս 1000 դրամներով մենք ի վիճակի չենք լինի կատարել հատուցում»,- ասաց Վարուժան Ավետիքյանը: 

Անդրադառնալով քննարկման դրված օրենքի նախագծին, ըստ որի, առաջարկվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին փոխանցվող պարտադիր վճարները 1000 դրամից դարձնել 3000 հազար դրամ, Վարուժան Ավետիքյանը նշեց, որ տարբեր մոդելներ են քննարկվում: Մեկն այն է, որ բոլորի համար 3 հազար դրամ լինի, ըստ մյուս տարբերակի, գանձումը լինի պրոգրեսիվ եղանակով՝ կապված աշխատավարձի չափի հետ:

«Այստեղ կարևորն այն է, որ մենք բոլորս պետք է հասկանանք՝ այդ բեռը անհրաժեշտ է ավելացնել: Մենք բարոյական և ֆինասնական պատասխանատվություն ունենք մեր բանակի առջև, նրանց առջև, ովքեր մեր անվտանգությունն են ապահովել այս պատերազմի ընթացքում, դրանից առաջ: Առաջիկայում էլ շարունակելու են դա անել: Պետք է ապահովենք, որ զոհեր, անհայտ կորածներ, հաշմանդամ դարձած զինվորներ ունեցող ընտանիքները չմնան առանց ֆինանսական եկամտի: Եթե մենք այդ ուղղությամբ գործուն քայլեր չանենք և հիմնադրամի մուտքերը չավելացնենք, ապա այդ ընտանիքների ֆինանսական, սոցիալական խնդիրներն ազդելու են ամբողջ հասարակության վրա»,- հավելեց Վարուժան Ավետիքյանը:

Գործադիր տնօրենն ընդգծեց, որ հիմնադրամի աշխատանքները թափանցիկ են: Ցանկացողները կարող են դա տեսնել իրենց կայքում, որտեղ պարզ ներկայացված են մուտքերն ու ելքերը: Հիմնադրամը շահառուներին հատուցելուց բացի, այլ ծախսեր չի անում:

Թեմայի այլ նորություններ