Ժամկետային զինծառայողներն աստիճանաբար կազատվեն մարտական հերթափոխերում ընդգրկվելուց
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    60%
    6 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    62%
    2 կմ/ժ
  • Լոռի 17°C
    67%
    7 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    67%
    7 կմ/ժ
  • Արարատ 20°C
    47%
    5 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    57%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    60%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    57%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    63%
    7 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    57%
    13 կմ/ժ
  • Արցախ 23°C
    58%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Ժամկետային զինծառայողներն աստիճանաբար կազատվեն մարտական հերթափոխերում ընդգրկվելուց

Ժամկետային զինծառայողներն աստիճանաբար կազատվեն մարտական հերթափոխերում ընդգրկվելուց

ԶՈՒ գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Սահակ Սահակյանն այսօր տեղեկացրել է, որ ժամկետային զինծառայողներն աստիճանաբար կազատվեն մարտական հերթափոխերում ընդգրկվելուց, նրանց կփոխարինեն պայմանագրայինները։

Լրագրողների հետ զրույցում նա մանրամասնել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի, ԶՈՒ ԳՇ նպատակներից մեկը դա է, որ ժամկետային զինծառայողներին որքան հնարավոր է առաջնագծից հանենք։ Ժամկետային զինծառայողները զբաղվելու են միայն պատրաստությամբ։ Անհրաժեշտջության դեպքում` կկիրառվեն ըտ նշանակության։

Այս տարվա ամառային զորակոչից սկսված ՀՀ ԶՈՒ–ում նոր կարգ է սահմանվել. Բոլոր նորակոչիկները ծառայության են անցնելու հրաձգային–ուսումնական գումարտակներում, որտեղ մնալու են շուրջ 5 ամիս` մինչև ուսումնական փուլի ավարտը։ 

Դրանից հետո կտեղափոխվեն վիճակահանությամբ իրենց մշտական տեղակայման զորամասեր։

Թեմայի այլ նորություններ