Վերացվեց Սեդրակ Քոչարյանի գույքի նկատմամբ կալանքը. Ռոբերտ Քոչարյանին պատկանող տան և 235 մլն դրամի նկատմամբ կալանքը պահպանվում է
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    55%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    11 կմ/ժ
  • Լոռի 11°C
    75%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    94%
    11 կմ/ժ
  • Արարատ 17°C
    48%
    1 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    87%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    55%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    61%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    55%
    2 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    53%
    11 կմ/ժ
  • Արցախ 14°C
    82%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25835
  • Դոլար = 387.523

Վերացվեց Սեդրակ Քոչարյանի գույքի նկատմամբ կալանքը. Ռոբերտ Քոչարյանին պատկանող տան և 235 մլն դրամի նկատմամբ կալանքը պահպանվում է

Վերացվեց Սեդրակ Քոչարյանի գույքի նկատմամբ կալանքը. Ռոբերտ Քոչարյանին պատկանող տան և 235 մլն դրամի նկատմամբ կալանքը պահպանվում է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, վերացրեց Սեդրակ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը։

Պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ կա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով արձանագրվել է, որ Սեդրակ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքով խախտվել են նրա իրավունքները։

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկեց՝ պնդելով, որ գույքի վրա դրված արգելանքը պետք է պահպանել։

Լսելով կողմերին՝ դատավորն արձանագրեց, որ դատարանն արդեն մասնակի վերացրել է Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը, անհրաժեշտ չափով արգելանքը Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա պահպանվում է, հետևաբար անհրաժեշտություն չկա պահպանել Սեդրակ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը։

Դատարանը որոշեց վերացնել նախաքննական մարմնի որոշումը՝ Սեդրակ Քոչարյանի գույքի վրա արգելանք դնելու մասին։

Հիշեցնենք, որ 2020 թ. սեպտեմբերին Աննա Դանիբեկյանը մասնակիորեն վերացրել է Ռ. Քոչարյանի գույքի և բանկային հաշիվների վրա դրված արգելանքը։ Ըստ դատական ակտի՝ կալանքը շարունակում է գործել Ռ․ Քոչարյանին պատկանող տան և 235 մլն դրամի նկատմամբ։

Թեմայի այլ նորություններ