Վարդավառին ջրելու հարցի շուրջ վիճաբանությունն ավարտվել է 17–ամյա տղայի դանակահարությամբ․ կա ձերբակալված
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    77%
    0 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    82%
    11 կմ/ժ
  • Լոռի 11°C
    92%
    8 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    92%
    9 կմ/ժ
  • Արարատ 15°C
    65%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    82%
    12 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    77%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    91%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    77%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    76%
    8 կմ/ժ
  • Արցախ 15°C
    88%
    13 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Վարդավառին ջրելու հարցի շուրջ վիճաբանությունն ավարտվել է 17–ամյա տղայի դանակահարությամբ․ կա ձերբակալված

Վարդավառին ջրելու հարցի շուրջ վիճաբանությունն ավարտվել է 17–ամյա տղայի դանակահարությամբ․ կա ձերբակալված

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 24-ին՝ ժամը 18.41-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 17-ամյա պատանու: Նա հիվանդանոցում հայտնել էր, որ վնասվածքը ստացել է Տիգրան Մեծի պողոտայի հարակից զբոսայգում:

Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել էր, որ ժամը 18.30-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ կտրող-ծակող առարկայով նրան խփել էր անհայտ անձը: Փաստի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Երևան քաղաքի վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 24-ին՝ ժամը 16.20-ին, Տիգրան Մեծի պողոտայի հարակից զբոսայգու հատվածում ջրելու հարցի շուրջ վիճաբանություն էր եղել 17-ամյա պատանու և վանաձորցի 25-ամյա երկվորյակ եղբայրների միջև, որի ընթացքում էլ նրանցից մեկը սուր-կտրող-ծակող առարկայով խփել էր պատանուն:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 25-ին եղբայրները հայտնաբերվել, տեղափոխվել են բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմնին և տվել խոստովանական ցուցմունք: Մարմնական վնասվածք պատճառողը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Թեմայի այլ նորություններ