Վանաձորի բնակչին մեղադրանք է առաջադրվել թմրամիջոցներ պահելու, փոխադրելու և իրացնելու համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    72%
    2 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 15°C
    67%
    12 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    75%
    2 կմ/ժ
  • Արարատ 15°C
    52%
    8 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    60%
    3 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    72%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    64%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    72%
    2 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    56%
    16 կմ/ժ
  • Արցախ 17°C
    68%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Վանաձորի բնակչին մեղադրանք է առաջադրվել թմրամիջոցներ պահելու, փոխադրելու և իրացնելու համար

Վանաձորի բնակչին մեղադրանք է առաջադրվել թմրամիջոցներ պահելու, փոխադրելու և իրացնելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է թմրամիջոց ապօրինի պահելու, փոխադրելու, առաքելու, ապօրինի իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վանաձոր քաղաքի 48-ամյա բնակիչը 2020 թ. հունիսի 26-ին իր համաքաղաքացու հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ վերջինիս համար 140.000 ՀՀ դրամ գումարով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց ձեռք բերելու շուրջ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վանաձորի բնակիչը հեռախոսով պատվիրել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը՝ ինչպես անձնական օգտագործման, այնպես էլ՝ իրացնելու նպատակով:

Պայմանավորվածության համաձայն՝ նա ժամանել է Երևան, որտեղ քննությամբ չպարզված անձի կողմից մատնանշված վայրից վերցրել է նախապես պատվիրված զգալի չափերով՝ 8,43 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը, որից 0,54 գրամը անձնական օգտագործման համար ապօրինի պահել է իր մոտ, իսկ զգալի չափերով՝ 7,89 գրամն իրեն պատկանող ավտոմեքենայով ապօրինի փոխադրել է Վանաձոր և ապօրինի իրացրել համաքաղաքացի իր ծանոթին, ինչը ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է վերջինիս մոտից, իսկ մանր չափ հանդիսացող 0,54 գրամ հաստատուն քաշով նշված տեսակի թմրամիջոցը հայտնաբերվել է 48-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 48-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցի շրջանառությանը հնարավոր այլ անձանց մասնակցությունը, ինչպես նաև` քննության համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ:

Թեմայի այլ նորություններ