Վաղաշենում հիմնովին լուծվում է խմելու ջրի մատակարարման և արոտների ջրարբիացման խնդիրը
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    34%
    26 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    60%
    20 կմ/ժ
  • Լոռի 17°C
    92%
    4 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 28°C
    46%
    13 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    46%
    10 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    34%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    92%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    34%
    26 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    63%
    20 կմ/ժ
  • Արցախ 21°C
    52%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.38648
  • Դոլար = 387.973

Վաղաշենում հիմնովին լուծվում է խմելու ջրի մատակարարման և արոտների ջրարբիացման խնդիրը

Վաղաշենում հիմնովին լուծվում է խմելու ջրի մատակարարման և արոտների ջրարբիացման խնդիրը

Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքում այս տարի ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվի խմելու ջրի մատակարարման և ջրարբիացման համակարգ, ինչի արդյունքում գյուղում հիմնովին լուծում կստանան խմելու ջրի և արոտների ջրարբիացման հետ կապված հիմնախնդիրները։
 
Ինչպես հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից, ծրագիրը հաստատվել է Միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 2-ի նիստում։ Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 130 միլիոն 4130 դրամ, որի 70 տոկոսը կամ 91 միլիոն 2891 դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 39 միլիոն 1239 դրամը՝ Վաղաշենի համայնքապետարանը։
 
Նախատեսվում է Մեծ գոլեր կոչվող տարածքից մինչև բնակավայր կառուցել 8 կիլոմետր ընդհանուր երկարության ջրատար՝ պոլիէթիլենային խողովակներով, 4 խմոց, 6 մարիչ, 5 կարգավորող, 2 դատարկման, 3 օդադուրսմղման հոր։ Մատակարարվող ջրի հզորությունը կկազմի շուրջ 20 լիտր վայրկյան։ Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկա օրերի ընթացքում։

Թեմայի այլ նորություններ