Թուրքիայի Բինգյոլ նահանգում 5,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 21:28-ին, օջախը եղել է 15,51 կիլոմետր խորության վրա: Ցնցումներ են զգացվել նաև Մուշ, Դիարբեքիր և Մալաթիա նահանգներում: Այս պահին ավերածությունների կամ զոհերի մասին չի հաղորդվում: