Տևական խաղաղության հաստատման համար իրական և անկեղծ ջանքեր են պահանջվում. ԵԽ պատվիրակության ղեկավար
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    63%
    4 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    62%
    4 կմ/ժ
  • Լոռի 17°C
    67%
    7 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    75%
    7 կմ/ժ
  • Արարատ 18°C
    54%
    3 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    60%
    11 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    63%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    57%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    63%
    4 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    57%
    13 կմ/ժ
  • Արցախ 21°C
    61%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Տևական խաղաղության հաստատման համար իրական և անկեղծ ջանքեր են պահանջվում. ԵԽ պատվիրակության ղեկավար

Տևական խաղաղության հաստատման համար իրական և անկեղծ ջանքեր են պահանջվում. ԵԽ պատվիրակության ղեկավար

Հարավային Կովկասի տարածաշրջանում շարունակական և տևական խաղաղությունը կարող է հաստատվել միայն համակողմանի լուծումների արդյունքում, և դրա համար իրական ու անկեղծ ջանքեր են պահանջվում երկու կողմերից: ՀՀ Ազգային ժողովում երեկ տեղի ունեցած հանդիպումներից հետո այսպիսի տեսակետ ներկայացրեց Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի (AFET) նախագահ Դեյվիդ Մքալիսթերը, որի գլխավորած պատվիրակությունը տարածաշրջանային այցով Երևանում է:

«Մեր հայ գործընկերների հետ քննարկումները շատ օգտակար էին՝ ավելի լավ հասկանալու այն մտահոգությունները, որ Հայաստանը ունի ներկա իրավիճակում՝ անվտանգության, մարդասիրական խնդիրների կապակցությամբ: Շատ հստակ է, որ շարունակական խաղաղությունը կարող է ձեռք բերվել համակողմանի լուծումների արդյունքում: Սրա համար իրական և անկեղծ ջանքեր են պահանջվում երկու կողմերից: Այս ջանքերը պետք է հիմնված լինեն քաղաքական կամքի և հանձնառության վրա՝ իրականացնելու այն համաձայնությունները, որոնք ձեռք են բերվել մինչ օրս: Մեր այցը շատ հստակ ցուցիչ է այն կարևորության, որը մենք, որպես Եվրամիություն, վերագրում ենք ամբողջ Հարավային Կովկասին», - հայտարարեց Մքալիսթերը:

Տվյալ համատեքստում Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերով հանձնաժողովի նախագահը կարևորեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ակտիվ միջնորդական ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև բանակցություններում:

«Այս նախաձեռնության շրջանակներում վարչապետ Փաշինյանը ապրիլին և մայիսին Բրյուսելում հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ», - հիշեցրեց Մքալիսթերը՝ հավելելով. « Մենք հուսով ենք, որ Եվրամիության ներդրումը օգտակար կլինի երկարատև խնդիրները լուծելու և տևական խաղաղության հաստատման ճանապարհը հարթելու գործում»:

Դեյվիդ Մքալիսթերը հիշեցրեց, որ Եվրոպական խորհրդարանը արտահայտել է իր տեսակետը թեմայի վերաբերյալ ընդունված մի քանի բանաձևերով: Մասնավորապես՝ 2021 թ. մայիսին Եվրախորհրդարանն ընդունել էր բանաձև հայ ռազմագերիներին մասին՝ Ադրբեջանից պահանջելով առանց որևէ նախապայմանի ազատ արձակել հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց: Իսկ 2022 թ. մարտի 10-ին ընդունել էր Ադրբեջանի կողմից Արցախի հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը դատապարտող բանաձև՝ «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացումը» վերնագրով:

Եվրախորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է եկել տարածաշրջանային այցով: Երևանում պատվիրակության 6 անդամները հանդիպումներ են ունեցել ՀՀ վարչապետի, խորհրդարանի նախագահի, փոխխոսնակի և ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի, ինչպես նաև՝ Ազգային ժողովում ներկայացված բոլոր երեք քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները: Մինչ այդ պատվիրակությունը եղել էր Ադրբեջանում և Վրաստանում:

Թեմայի այլ նորություններ