Խորհրդարանական լսումներ` «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարևորությունը» թեմայով
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    49%
    4 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    76%
    19 կմ/ժ
  • Լոռի 19°C
    55%
    21 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    67%
    4 կմ/ժ
  • Արարատ 20°C
    38%
    20 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    53%
    9 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    49%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    51%
    23 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    49%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    43%
    21 կմ/ժ
  • Արցախ 22°C
    61%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Խորհրդարանական լսումներ` «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարևորությունը» թեմայով

Կառավարությունը դեռ 2020 թվականին ընդունել էր «Ոստիկանության բերեփոխումների» ռազմավարությունը, որը նախատեսում էր ի թիվս այլ բարեփումների, նաև որոշ կառուցվածքային փոփոխություններ։ Մասնավորապես, ռազմավարությամբ առաջարկվում է նորից ստեղծել Ներքին գործերի նախարարություն:

2008թ-ին ՆԳՆ-ն վերակազմավորվեց որպես ՀՀ Ոստիկանություն։

Ստեղծվելիք Ներքին գործերի նախարարության կազմի մեջ են մտնելու Միգրացիոն ծառայությունը, ՀՀ Ոստիկանությունը՝ պահպանելով իր ինքնուրույնությունը և Ոստիկանության ակադեմիան։ Նախարարությունում սահմանվելու է քացացիական ծառայություն։ ՆԳ նախարարը նշանակվելու է ՀՀ վարչապետի առաջարկով՝ ՀՀ նախագահի կողմից, Ոստիկանապետ նշանակվելու է ՆԳ նախարարի առաջարկով՝ վարչապետի կողմից։

Հայաստանում Ներքին գործերի նախարարության ստեղծմամբ կմիավորվեն 3 կառույցներ՝ Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը և Միգրացիոն ծառայությունը: Այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարեւորությունը» թեմայով խորհրդարանական լսումներում:

«Ի սկզբանե բարեփոխումները միտված են եղել հենց ոստիկանության վերանայմանը, սակայն այդ բարեփոխումների շղթայում ներառվում են նաև Միգրացիոն ծառայությունը և Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Պետք է արտակարգ իրավիճակների՝ աղետների, ճգնաժամային այլ իրավիճակների պարագայում ունենանք մեկ կետից կառավարում, որը թույլ կտա ունենալ միասնական քաղաքականություն: Հետևապես, կարծում ենք, որ աղետների, ճգնաժամային և այլ իրավիճակներում մեկ կետից կառավարումը և միմյանց փոխլրացնող արձագանքն, ըստ էության, թույլ կտա ՆԳՆ-ին ավելի արդյունավետ կերպով իրացնել իր առջև դրված խնդիրները»,-ասաց Սարգսյանը:

Նա նկատեց, որ, օրինակ, Փրկարար ծառայությունը և Ոստիկանությունը միմյանց ռեսուրսներն օգտագործելու միջոցով շատ ավելի արդյունավետ կերպով կարող են հասնել խնդրի լուծմանը: Ըստ փոխնախարարի՝ նոր նախարարության շրջանակում այս երեք ուժերի մեկտեղումը թույլ կտա հանգիստ օգտագործել միմյանց ռեսուրսները, ունենալ միասնական մոտեցում տարբեր հարցերին:

«ՆԳՆ-ի տանիքի ներքո կունենանք 3 խոշոր ծառայություններ՝ Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը և Միգրացիոն ծառայությունը»,-ասաց Սարգսյանը:

Պետք է լինեն նաև կառուցվածքային փոփոխություններ, գործառութային շրջանակի վերանայումներ: Առանձնացվել են այն գործառույթները, որոնք ՆԳՆ-ի «տանիքի ներքո» պետք է կազմակերպվեն, և դրանց համար համապատասխան քաղաքականությունները պետք է մշակվեն: «Առաջինը՝ հասարակական կարգի պահպանություն, հանցագործությունների կանխում և բացահայտում: Երկրորդ կարևոր ֆունկցիան՝ աղետների ռիսկի կառավարումն է, երրորդը՝ պետական ռեզերվների կառավարումը: Հումանիտար հարցերը նույնպես կներառվեն ՆԳՆ-ի ֆունկցիոնալ բազայում: Վերջին կարևոր ֆունկցիան, որն, ըստ էության, կառուցվածքային լուրջ փոփոխություններ է ենթադրելու, միգրացիային և քաղաքացիությանը վերաբերող հարցերն են»,-ասաց փոխնախարարը:

Այս պահի դրությամբ միգրացիոն ոլորտով զբաղվում է ՏԿԵ նախարարության Միգրացիոն ծառայությունը, բայց կան հարցեր, որոնք բնորոշ են Միգրացիոն ծառայությանը, սակայն  կենտրոնացված են Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում, կան գործառույթներ, որոնք  բնորոշ են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, սակայն դրանք շարունակել են պահպանվել Միգրացիոն ծառայության գործառույթների ցանկում: Հետևաբար, փոխնախարարը կարևորեց միգրացիոն արդյունավետ կառավարում ունենալը: Միգրացիոն հոսքերի կառավարելիությունն ավելի արդյունավետ դարձնելու տեսանկյունից ՆԳՆ կազմում ստեղծվելու է Միգրացիոն և քաղաքացիության ծառայությունը, որը կմիավորի Անձնագրերի և վիզաների վարչությունը, նաև Միգրացիոն ծառայությունը:

Ոստիկանության պետը և Փրկարար ծառայության պետը համատեղելու են նախարարի տեղակալների պաշտոնները:

Թեմայի այլ նորություններ