Տեղի է ունենալու հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    55%
    6 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    13 կմ/ժ
  • Լոռի 10°C
    100%
    11 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    100%
    2 կմ/ժ
  • Արարատ 18°C
    44%
    6 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    77%
    9 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    55%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    90%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    55%
    6 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    64%
    7 կմ/ժ
  • Արցախ 13°C
    95%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Տեղի է ունենալու հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստ

Տեղի է ունենալու հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստ

ՀՀ կառավարությունը հունվարի 24-28-ը պատվիրակություն կգործուղի Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկ քաղաք՝ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստին մասնակցելու նպատակով: Այդ մասին նշված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2022 թ. հունվարի 5-ի 13 – Ա որոշման մեջ, որը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

Պատվիրակության կազմում կլինեն ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի նախագահ Կարեն Բրուտյանը, ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարող-միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի քարտուղար Սերգեյ Աբրահամյանը, ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ Գարիկ Մովսեսյանը, ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետի սպառազինության գծով տեղակալ Դավիթ Հարությունյանը և ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության միջազգային ռազմատեխնիկական համագործակցության վարչության մասնագետ Լիլիթ Հարությունյանը, ՀՀ ԱԳՆ Եվրասիական տարածաշրջանի վարչության պետ-միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի նախագահի տեղակալ Դավիթ Վիրաբյանը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության բաժնի պետ Աստղիկ Բալդրյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արտյոմ Ղևոնդյանը և ԲՏԱ նախարարի խորհրդական Ռոբերտ Սարգսյանը, ինչպես նաև վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետ Արմեն Աբրահամյանը:

Պաշտպանության նախարարին հանձնարարված է գործուղումից վերադառնալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովել պատվիրակության՝ ՌԴ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը վարչապետի աշխատակազմ և արտգործնախարարություն ներկայացնելը:

Թեմայի այլ նորություններ