ՃՈ-ն իր ուժերն ու ռեսուրսները կենտրոնացնելու է դպրոցների ու մյուս ուսումնական հաստատությունների մերձակա հատվածներում
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    76%
    6 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 6°C
    90%
    3 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    93%
    5 կմ/ժ
  • Արարատ 12°C
    66%
    4 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    88%
    7 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    71%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    93%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    71%
    7 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    74%
    9 կմ/ժ
  • Արցախ 10°C
    88%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

ՃՈ-ն իր ուժերն ու ռեսուրսները կենտրոնացնելու է դպրոցների ու մյուս ուսումնական հաստատությունների մերձակա հատվածներում

ՃՈ-ն իր ուժերն ու ռեսուրսները կենտրոնացնելու է դպրոցների ու մյուս ուսումնական հաստատությունների մերձակա հատվածներում

Սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ը Ճանապարհային ոստիկանությունն իրականացնելու է ուժեղացված ծառայություն:

«Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ և կրթության բնագավառի ներկայացուցիչներ, 

Սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ը Ճանապարհային ոստիկանությունը «Զգուշացեք, երեխաներ են» միջոցառումների շրջանակում իր կողմից սպասարկվող մարզերում իրականացնելու է ուժեղացված ծառայություն։ Միամսյակի ընթացքում Ճանապարհային ոստիկանությունն իր ուժերն ու ռեսուրսները կենտրոնացնելու է դպրոցների ու մյուս ուսումնական հաստատությունների մերձակա հատվածներում: Նպատակը մեկն է՝ ապահովել ճանապարհային երթևեկության անվտանգությունը, տրանսպորտային միջոցների և հետիոտնի անխափան երթևեկը։

Հարգելի՛ ծնողներ և մանկավարժներ, համոզված եմ, որ մեր համատեղ գործողությունների շնորհիվ առավել կբարձրանա իրականացվող ծառայության արդյունավետությունը։

Շնորհավորում եմ Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ ու մաղթում նորանոր ձեռքբերումներ»,- նշված է Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի ուղերձում:

Թեմայի այլ նորություններ