Ճապոնիան պատրաստ է աջակցելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը. Հակոբ Արշակյանը հանդիպել է Հիդեհիսա Օցուջիի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    76%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    71%
    9 կմ/ժ
  • Լոռի 6°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    95%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    70%
    8 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    96%
    3 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    76%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    96%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    76%
    4 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    80%
    5 կմ/ժ
  • Արցախ 11°C
    94%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 387.7003
  • Ռուբլի = 4.25767
  • Դոլար = 387.905

Ճապոնիան պատրաստ է աջակցելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը. Հակոբ Արշակյանը հանդիպել է Հիդեհիսա Օցուջիի հետ

Ճապոնիան պատրաստ է աջակցելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը. Հակոբ Արշակյանը հանդիպել է Հիդեհիսա Օցուջիի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 28-ին Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի խորհրդարանի Խորհրդականների պալատի նախագահ Հիդեհիսա Օցուջիի հետ:

ԱԺ փոխնախագահը մանրամասն տեղեկատվություն է փոխանցել սեպտեմբերի 13-14-ին ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ ադրբեջանական ոտնձգությունների, ներառյալ ՀՀ քաղաքացիական և զինվորական զոհերի, Հայաստանի բնակավայրերին և ենթակառուցվածքներին հասցված վնասների վերաբերյալ: Այս համատեքստում ԱԺ փոխխոսնակը կարևորել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հասցեական դատապարտումը:

Հիդեհիսա Օցուջին ափսոսանք է հայտնել վերջերս Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած ռազմական բախման համար և ցավակցել Հայաստանում մարդկային կորուստների կապակցությամբ: Հիդեհիսա Օցուջին տեղեկացրել է, որ Ճապոնիան ամենուր խաղաղության կողմնակից է, և իրենք պատրաստ են աջակցելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:

Հանդիպման մասնակիցները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, պատրաստակամություն հայտնել հավելյալ ջանքեր գործադրելու Հայաստանի և Ճապոնիայի միջև քաղաքական ու մշակութային կապերը խորացնելու և ընդլայնելու ուղղությամբ:

ԱԺ փոխնախագահը հանդիպել է նաև Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահի պաշտոնակատար Տակեակի Մացումոտոյի հետ:

Այցի ընթացքում Հակոբ Արշակյանը հանդիպել է նաև Ճապոնիայի կրթության, մշակույթի, սպորտի, գիտության և տեխնոլոգիաների նախարար Կեիկո Նագաոկայի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ճապոնիայի միջև կրթության ոլորտում համագործակցության զարգացման, ուսանողական կրթաթոշակների ու փոխանակումների ավելացման հնարավորությունների վերաբերյալ հարցերը, գիտակրթական և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը խորացնելու հնարավորությունները և գործնական քայլերը:

Այնուհետև ԱԺ փոխխոսնակը հանդիպել է Ճապոնիայի Միջազգային համագործակցության գործակալության (JICA) ավագ փոխնախագահ Կեիչիրո Նակազավայի հետ: Քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև հումանիտար, գիտական, մշակութային, տնտեսական, բարձր տեխնոլոգիական, ճգնաժամերի կանխարգելման ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ մի շարք հարցեր:

Կողմերը կարևորել են երկու երկրների համալսարանների միջև համագործակցությունը, հայ և ճապոնացի գիտնականների ու հետազոտողների փոխայցերը՝ երկու երկրներում համատեղ գործունեություն ծավալելու նպատակով:

Թեմայի այլ նորություններ