Ճամբարում աշակերտները նոր գիտելիքներ ձեռք կբերեն և կծանոթանան ռազմական կյանքին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    13 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    89%
    4 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    93%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    59%
    4 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    73%
    4 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    84%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    13 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    72%
    6 կմ/ժ
  • Արցախ 12°C
    84%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

Ճամբարում աշակերտները նոր գիտելիքներ ձեռք կբերեն և կծանոթանան ռազմական կյանքին

Ճամբարում աշակերտները նոր գիտելիքներ ձեռք կբերեն և կծանոթանան ռազմական կյանքին

Տավուշի մարզում հանրակրթական նոր չափորոշիչները կիրառող ուսումնական հաստատությունների 11-րդ դասարան փոխադրված աշակերտները ռազմամարզական ճամբարում կցուցադրեն այն գիտելիքներն ու հմտությունները, որոնք ձեռք են բերել արդեն մեկ տարի ներդրված կրթական նոր չափորոշիչների կիրառման ընթացքում, միևնույն ժամանակ ձեռք կբերեն նոր կարողություններ: Ռազմամարզական ճամբարի բացմանն այս մասին հայտարարեց  ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Ա. Մանուկյանի անվան ռազմամարզական մասնագիտացված վարժարանում նախարարը ողջունեց աշակերտներին՝ նշելով, որ երեխաները 10 օր կանցկացնեն այս ճամբարում, նոր գիտելիքներ ձեռք բերելու և ռազմական կյանքին ծանոթանալու հնարավորություն կստանան:

«Սիրելի աշակերտներ՝ այս երկրի տերն ու ապագան դուք եք, և ձեր կրթական որակից, մակարդակից և ձեր մտածելակերպից է կախված երկրի և մեր բոլորի ապագան: Իսկ ճամբարում, բացի գիտելիքներից դուք ձեռք կբերեք նաև կարգապահություն ու ճշտապահություն՝ առանց որի անհնար է:  Սովորեք, ինքնակրթվեք, շարունակեք ծառայել մեր հայրենիքին և ժողովրդին: Մենք միասին պետք է շարժվենք դեպի զարգացում, որպեսզի ունենանք ավելի հզոր ու անվտանգ երկիր, իսկ մենք կանենք ամեն բան, որպեսզի ձեր կրթությունը և ապագան լինի երաշխավորված, խաղաղ և կայուն»,- ասաց Վահրամ Դումանյանը:

Նախարարը նաև շրջեց վարժարանում և ծանոթացավ այն պայմաններին, որոնցում երեխաները կանցկացնեն իրենց 10-օրյա ռազմամարզական հավաքը:

Մասնագետի խոսքով՝  նպատակների իրականացման և խնդիրների լուծման համար 2021 թվականին հանրակրթության պետական նոր չափորոշիչների   փորձարկումների հետ փորձարկվել է նաև ռազմամարզական ճամբարը:

«Նշեմ, որ ճամբարի ծրագիրը կառուցվել է գործնական պարապմունքների հիմքի վրա և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բանակի վաշտի կառուցվածքի նմանությամբ։ Ճամբարն ունի ուսումնական ծրագիր, որը ոչ միայն ապահովում է դասավանդվող «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) առարկայի 10-րդ դասարանում անցած ծրագրի գործնական պարապմունքները, այլև կան թեմաներ, որոնք չեն կրկնում ՆԶՊ ծրագիրը: 2022 թվականին ռազմամարզական ճամբարին մասնակցում են շուրջ 700 սովորող: Ճամբարը իրականացվում է հինգ փուլով, որին 10-օրյա հերթափոխով կմասնակցեն Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների դպրոցների աշակերտները»,- ասաց Արթուր Կարապետյանը:

Տավուշի մարզի Աղավնավանք գյուղի աշակերտ Արամայիս Վարդանյանը ընդգծեց, որ ռազմամարզական ճամբարում ստացած գիտելիքների շնորհիվ բանակային կյանքը կդառնա ավելի հեշտ, քանի որ իրենք կստանան ռազմական լուրջ հմտություններ և գիտելիքներ:

«Մենք գիտենք, որ այս 10 օրերը նվիրելու ենք մեր հայրենիքին՝ ունենալով ավելի շատ գիտելիքներ: Մենք զինվորների նման արթնանում ենք առավոտյան շուտ, մեզ սովորեցնում են շարային քայլ, կրակային պատրաստություն, ինժեներական աշխատանք, առաջին բուժօգնություն և մի շարք այլ կարևոր հմտություններ»-ասաց նա:

Արամայիսը նշեց, որ  ռազմամարզական ճամբարին մասնակցում է առաջին անգամ և կարծում է, որ 10 օր ապրելով իսկական զինվորական կյանքով ՝ ավելի  պատրաստված կզորակոչվի բանակ:

Թեմայի այլ նորություններ