ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը վստահեցրել է, որ ՊՆ-ն ամեն ինչ անում է, որ հնարավոր ագրեսիայի դեպքում հնարավոր լինի դիմակայել և լուծել խնդիրներ։
Լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե կա՞ն հետախուզական տվյալներ՝ Ադրբեջանը պատրաստվո՞ւմ է մարտերի, թե՞ ոչ, Արման Սարգսյանը նշել է. «Տարածաշրջանում այսօր էլ լարվածության աճ ու աճի միտում կա։ Վերջին շրջանում մենք չենք ունեցել մի օր, որ ընդհանուր լարվածության ֆոնը պահպանված չլինի, և այդ առումով կանխատեսումներ անելը տեղին չէ»։