Սյունիքի մարզի գրեթե 30 համայնք կդառնա սահմանամերձ. Սյունիքի փոխմարզպետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    25%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    76%
    28 կմ/ժ
  • Լոռի 16°C
    64%
    11 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    86%
    11 կմ/ժ
  • Արարատ 24°C
    30%
    3 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    66%
    13 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    25%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    54%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    25%
    7 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    44%
    14 կմ/ժ
  • Արցախ 17°C
    83%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21414
  • Դոլար = 388

Սյունիքի մարզի գրեթե 30 համայնք կդառնա սահմանամերձ. Սյունիքի փոխմարզպետ

Սյունիքի մարզի գրեթե 30 համայնք կդառնա սահմանամերձ. Սյունիքի փոխմարզպետ

Ադրբեջանի սանձազերծած պատերազմից ու հայտնի եռակողմ հայտարարությունը ստորագրվելուց հետո, երբ մի շարք շրջաններ անցան Ադրբեջանի վերահսկողության տակ, Սյունիքի մարզի մի շարք համայնքներ, փաստորեն, դառնում են սահմանամերձ:

Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշեց, որ ներկա դրությամբ սահմաններն այնտեղ են, որտեղ ավարտվել է պատերազմը, որտեղ կանգնած են զինվորականները կամավորների հետ միասին:

Ըստ փոխմարզպետի՝ սահմանամերձ կճանաչվեն Մեղրի խոշորացված համայնքի Նռնաձոր բնակավայրը, Կապան համայնքի Ներքին Հանդ, Սրաշեն, Շիկահող, ճակատեն, Սյունիք, Խնդրանց, Ագարակ (Հգերակ-խմբ․), Եղվարդ, Դավիթ Բեկ, Ուժանիս, Աղնուտ բնակավայրերը, Գորիս խոշորացված համայնքի Բարձրավան, Որոտան, Շուռնուխ, Խոտ, Քարահուջ, Հարթաշեն, Ներքին Խնձորեսկ, Կոռնիձոր, Խնձորեսկ, Արամուս, Տեղ, Խնածախ, Խոզնավար, Ակներ բնակվայրերը: Ընդհանուր առմամբ շուրջ 30 համայնք, որոնք նախկինում սահմանամերձ չեն եղել:

Նարեկ Բաբայանի խոսքով՝ սահմանամերձ դառնալուց հետո միակ ու ամենալուրջ խնդիրը, որին կբախվեն այս համայնքների բնակիչները, կապված կլինի անասնապահության ու հողագործության հետ։ «Նշված համայնքների մեծ մասը իր գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպում էր Արցախի ազատագրված տարածքներում»,- պարզաբանեց մարզպետի տեղեկալը:

Ինչ վերաբերում է սահմանամերձ համայնքների բնակիչների անվտանգությանը, Նարեկ Բաբայանը խորհուրդ տվեց այս հարցով դիմել պաշտպանության նախարարությանը:

Դիտարկմանը, թե նշված սահմանամերձ համայնքներից բնակիչներն արդյոք չե՞ն արտագաղթի, քանի որ փաստացի թշնամին ավելի է մոտեցել, նա պատասխանեց. «Այս պահին նման խոսակցություններ չկան, հույս ունեմ՝ այդպիսի բան չի լինի»:
 
Սահմանամերձ բնակավայրերին տարիներ շարունակ Կառավարությունը մի շարք արտոնություններ է հատկացրել: Ինչ փուլում են գտնվում վերը նշված համայնքների՝ սահմանամերձ ճանաչվելու գործընթացը։ Հարցին պատասխանելով՝ Սյունիքի մարզպետի տեղակալը նշեց. «Նախ ասեմ, որ ներկայումս սկսվել են քննարկումները վնասների փոխհատուցման մասով, ինչ վերաբերում է որպես սահմանամերձ բնակավայրեր ստացվող արտոնություններին, դա կլինի Կառավարության համապատասխան որոշմամբ ու օրենքով ամրագրված»:
 

Սյունիքի ամենամոտ սահմանամերձ համայնքը Սյունիք բնակավայրն է, որի հեռավորությունը սահմանից 1-2 կմ է:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը, ՀԺ-ի հետ զրույցում անդրադառնալով սահմանամերձ համայնքներին տրվող պետական աջակցություններին ու արտոնություններին, ասաց՝ սահմանամերձ բնակավայրերի վերաբերյալ քննարկումները դեռ շարունակվում են։

«Բազմապրոֆիլ մի քանի հարցեր դեռ կան, սամանամերձ բնակավայրերը բավականին շատ են, պետք է ցանկը վերանայվի, բայց դրա շուրջ դեռ քննարկումներ են ընթանում, ինչը միայն մեր լիազորությունների շրջանակում չէ, նաեւ պաշտպանության նախարարությունը պետք է հաստատի: Կառավարության՝ 2014 թվականի 1440-Ն որոշումով սահմանված են սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալներն ու կարգը: Հիմա շրջանառության է դրվել նաեւ նոր որոշման նախագիծ, սպասվում են փոփոխություններ, որոնք դեռ հուլիսից են քննարկվում:

Գործող որոշմամբ սահմանամերձ համայնքներում գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի՝ մասնակի փոխհատուցում, գույքահարկի ու հողի հարկի փոխհատուցում է սահմանվում, իսկ առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է սահմանամերձ բնակավայրերի դպրոցներում սովորողների դասագրքերի գումարի փոխհատուցում, թշնամու գործողությունների հետեւանքով նյութական վնասներ կրած համայնքների փոխհատուցման կարգի հետ կապված հարցեր են ներառվել, ինչպես նաեւ հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած քաղաքացիների հաշմանդամության ձեռք բերման պարագայում տրամադրվելիք գումարի աջակցության մասին է խոսքը»,- ասաց ՏԿԵ նախարարի մամուլի խոսնակը։

Նա նաեւ շեշտեց, որ խոսքը արդեն իսկ սահմանամերձ ճանաչված համայնքների մասին է: Ինչ վերաբերում է պատերազմից հետո սահմանամերձ դարձած համայնքներին, Արմինե Մուրադյանն ասաց. «Նոր համայնքները կընդգրվեն այս ցանկում, թե ոչ, դեռ քննարկման փուլում է: Հարցեր են առաջանալու համայնքների քանակի, տրամադրվելիք աջակցության չափի մասին, որոնք պետք է գնահատվեն, ու, ըստ այդմ, գերատեսչությունները հասնական, թե պետությունը ինչ կարող է առաջարկել այդ համայնքներին, որ ոչինչ չտուժի»:

Թեմայի այլ նորություններ