«Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողական աշխատանքները շարունակվում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    87%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    13 կմ/ժ
  • Լոռի 10°C
    98%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    97%
    2 կմ/ժ
  • Արարատ 11°C
    79%
    7 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    72%
    14 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    87%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    96%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    87%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    85%
    6 կմ/ժ
  • Արցախ 14°C
    73%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

«Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողական աշխատանքները շարունակվում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 15-ին ժամը 10։30-ի դրությամբ հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Դեպքի վայրում աշխատում են 57 հրշեջ-փրկարար, 10 հրշեջ տեխնիկա, 1 փրկարարական տեխնիկա, 2 ավտոսանդուղք, ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան, Շիրակի և Տավուշի քաղաքային որոնողափրկարարական թիմերը, 15 կամավոր «ՈՄԱ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունից և 7 կամավոր՝ «Կարմիր Խաչ» մարդասիրական կազմակերպությունից։

Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են 4 տեղամասով։ Աշխատանքներում ներգրավվել են նաև քաղաքապետարանի 6 տրակտոր, 2 բեռնատար ինքնաթափ, 2 ջրատար, շտապօգնության 2 բրիգադ։

Ժամը 10։00-ի դրությամբ Երևան քաղաքի ԲԿ-ներ դիմած 56 քաղաքացիներից 21-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացած 35-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել։

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 6 քաղաքացու դի (Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1964թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյան, Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․ և Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1966 թ․)։

Հրդեհաշիջման աշխատանքները դեպքի վայրում համակարգում է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը․

Դեպքի վայրում է գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝

1․ Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․

2․ Մարատ Շահբազյան

3․ Սիրարփի Խաչատրյան

4․ Մարիամ Խաչատրյան

5․ Հարութ Գարաքյան

6․ Գագիկ Կարապետյան

7․ Արտավազդ Հայրապետյան

8․ Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․

9․ Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․

10․ Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ․

11․ Վանիկ Ամիրխանյան

12․ Կսենիա Բադալյան, ծնված 1981 թ․

13․ Արամ Հարությունյան

14․ Դավիթ Մխիթարյան

15․ Վանիկ Կարապետյան

16․ Նարինե Կարապետյան

17․ Վալոդ Կարապետյան

18․ Մեհրի Թահրերի (ԻԻՀ քաղաքացի)

Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել «911» թեժ գիծ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ Պայթյունի հետևանքով կա 6 զոհ, 56 տուժած: Անհետ կորած են համարվում 18 քաղաքացի։

Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարել Է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը․ դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը, ԱԻ նախարարի և ՓԾ տնօրենի տեղակալները, ԱԻՆ և ՓԾ ղեկավար կազմը։

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն իր թվիթերյան միկրոբլոգում ցավակցական ուղերձ է հղել «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյուն հետևանքով զոհվածների հարազատներին։

«Երևանում տեղի ունեցած հզոր պայթյունի մասին լուրերը ցնցող են։ Մեր ցավակցությունն ենք հայտնում ողբերգության զոհերի հարազատներին ու մերձավորներին: Մաղթում ենք շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին։Սատարում ենք մեր հայ բարեկամներին այս դժվարին պահին»,-գրել է նախարարությունն իր թվիթերյան էջում։ 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ ՌԴ նախագահը, մասնավորապես, իր զորակցությունն ու վշտակցությունն է հայտնում «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի ու հրդեհի հետևանքով զոհերի ու վիրավորների հարազատներին։  

«Խնդրում եմ անկեղծ կարեկցանքի և զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների ընտանիքներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինման մաղթանքներ բոլոր տուժածներին», - նշված է ցավակցական հեռագրի մեջ։ 

Թեմայի այլ նորություններ