Շորթում, վատնում, կաշառակերություն, ծեծ, ապօրինի թմրաշրջանառություն. ոստիկանության ամփոփագրերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    82%
    7 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    87%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    94%
    2 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    93%
    7 կմ/ժ
  • Արարատ 15°C
    50%
    1 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    82%
    9 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    77%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    68%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    82%
    7 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    63%
    8 կմ/ժ
  • Արցախ 16°C
    79%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Շորթում, վատնում, կաշառակերություն, ծեծ, ապօրինի թմրաշրջանառություն. ոստիկանության ամփոփագրերը

Շորթում, վատնում, կաշառակերություն, ծեծ, ապօրինի թմրաշրջանառություն. ոստիկանության ամփոփագրերը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 8-ից 9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 47 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 9-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, բնակարանային գողության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, ապօրինի ծառահատման՝ 2, կողոպուտի, յուրացման կամ վատնման, շորթման, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման, համակարգչային հանցագործության, խուլիգանության, կաշառակերության, լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, ծեծի, իրացնելու նպատակով թմրամիջոցի ապօրինի շրջանառության և անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար. 3 մարդ զոհվել է, 26-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Թեմայի այլ նորություններ