Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի պարեկային ծառայության առաջին տարեդարձը։ Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.
«ԱՄՆ դեսպանությունը պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանին ժամանակակից և երկրի քաղաքացիներին լավագույնս սպասարկող ոստիկանության ձևավորման հարցում։ ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի աջակցությամբ Պարեկային ոստիկանությունն այժմ իր գործունեությունն է իրականացնում մայրաքաղաք Երևանում, Լոռու և Շիրակի մարզերում։ Այն, ի վերջո, ներդրվելու է ողջ երկրում՝ ծառայելու և պաշտպանելու Հայաստանի քաղաքացիներին»։