Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի զինվորականները ներառվել են Ղազախստան ուղարկված խաղաղապահ ուժերում
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    9 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    7 կմ/ժ
  • Լոռի 7°C
    98%
    2 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    76%
    18 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    100%
    8 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    9 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    82%
    15 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24362
  • Դոլար = 387.646

Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի զինվորականները ներառվել են Ղազախստան ուղարկված խաղաղապահ ուժերում

Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի զինվորականները ներառվել են Ղազախստան ուղարկված խաղաղապահ ուժերում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը պաշտոնապես հայտարարել է Ղազախստանում խաղաղապահ առաքելության մեկնարկի մասին։ ՀԱՊԿ ուժերի խնդիրներն են լինելու պետական ​​և ռազմական օբյեկտների պահպանությունը, իրավապահ ուժերին օգնությունը։

«Ներկայումս խաղաղապահ զորակազմի ռուսական մասը տեղափոխվում է Ղազախստանի Հանրապետության տարածք ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային օդուժի ինքնաթիռներով։ Նրա կազմից առաջատար ստորաբաժանումներն արդեն սկսել են կատարել իրենց առաջադրված խնդիրները»,- հայտնել են կազմակերպության քարտուղարությունից:

Ղազախստան ուղարկված խաղաղապահ ուժերում ներառվել են Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի զինվորականները, հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։

«ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական խաղաղապահ ուժերը սահմանափակ ժամանակով ուղարկվել են Ղազախստանի Հանրապետություն՝ իրավիճակը կայունացնելու և կարգավորելու համար», - հայտնում է ՀԱՊԿ քարտուղարությունը։

Թեմայի այլ նորություններ