«Ռենջ-Ռովեր» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 68-ամյա հետիոտնին և անզգուշությամբ պատճառել մահ
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    82%
    0 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    65%
    7 կմ/ժ
  • Լոռի 4°C
    90%
    9 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    90%
    11 կմ/ժ
  • Արարատ 11°C
    66%
    6 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    97%
    1 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    82%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    91%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    82%
    0 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    82%
    3 կմ/ժ
  • Արցախ 10°C
    95%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 387.7003
  • Ռուբլի = 4.25767
  • Դոլար = 387.905

«Ռենջ-Ռովեր» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 68-ամյա հետիոտնին և անզգուշությամբ պատճառել մահ

Արարատի մարզի բնակիչը՝ ծնված 1996 թ., ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից կայացված որոշմամբ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված լինելու պայմաններում և գտնվելով  ոչ սթափ վիճակում, 2021 թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Արցախի փողոցում իր վարած «Ռենջ-Ռովեր» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 68-ամյա հետիոտնին և անզգուշությամբ պատճառել մահ:

Դեպքի առթիվ  ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով և 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կատարվել է դեպքի վայրի և վերոհիշյալ ավտոմեքենայի զննություն, ինչպես նաև նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ