ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՀԱՊԿ միացյալ շտաբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    25%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    76%
    28 կմ/ժ
  • Լոռի 16°C
    64%
    11 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    86%
    11 կմ/ժ
  • Արարատ 24°C
    30%
    3 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    66%
    13 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    25%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    54%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    25%
    7 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    44%
    14 կմ/ժ
  • Արցախ 17°C
    83%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.2038
  • Դոլար = 388

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՀԱՊԿ միացյալ շտաբ

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՀԱՊԿ միացյալ շտաբ

Հուլիսի 14-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը, ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը և ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ գեներալ-մայոր Արտակ Տոնոյանն այցելել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբ։

Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը:

Աշխատանքային հանդիպմանը ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը տեղեկացրել է հայկական կողմին ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական շահերի պաշտպանությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականության ապահովմանն ուղղված կազմակերպության հավաքական անվտանգության համակարգի, կառավարման մարմինների, ուժերի և միջոցների մասին, ինչպես նաև անդրադարձել ՀԱՊԿ շրջանակում զորքերի և ուժերի համատեղ պատրաստման գործընթացին։

Վաղարշակ Հարությունյանը, Վիկտոր Բիյագովը և գեներալ-մայոր Արտակ Տոնոյանը ներկա են գտնվել ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնում, որտեղ իրականացվում է կազմակերպության պատասխանատվության գոտում իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը, վերլուծումն ու տեղեկատվության փոխանցումը։

Կենտրոնը տրամադրում է նաև տեղեկատվական, վերլուծական և տեխնոլոգիական աջակցություն ՀԱՊԿ կանոնադրական և աշխատանքային մարմինների գործունեությանը՝  կառույցի անդամ պետությունների անվտանգության ապահովմանն ուղղված ժամանակին որոշումների կայացման նպատակով։

Հյուրերը ծանոթացել են նաև ՀԱՊԿ միացյալ շտաբի ստորաբաժանումների գործունեությունը, ինչպես նաև Միջազգային ռազմական կենտրոնի ցուցահանդեսային դահլիճում ներկայացված պատմական ցուցադրությանը։

Թեմայի այլ նորություններ