ՔՕ նախագծով որդեգրվել է պատժողական քաղաքականությունից վերասոցիալականացման անցման գաղափարախոսությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    51%
    30 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    58%
    15 կմ/ժ
  • Լոռի 15°C
    69%
    11 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    89%
    10 կմ/ժ
  • Արարատ 17°C
    50%
    23 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    69%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    51%
    30 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    49%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    51%
    30 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    38%
    12 կմ/ժ
  • Արցախ 15°C
    93%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.2038
  • Դոլար = 388

ՔՕ նախագծով որդեգրվել է պատժողական քաղաքականությունից վերասոցիալականացման անցման գաղափարախոսությունը

ՔՕ նախագծով որդեգրվել է պատժողական քաղաքականությունից վերասոցիալականացման անցման գաղափարախոսությունը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Քրեական նոր օրենսգրքի նախագիծը: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է նախագծով նախատեսվող բարեփոխումների հիմնական ուղղությունները:

«Քրեական օրենսգրքի նախագծով` որդեգրվել է պատժողական քաղաքականությունից վերասոցիալականացման քաղաքականության անցման գաղափարախոսությունը. որպես պատժի նպատակ սահմանվել է պատժի ենթարկված անձի վերասոցիալականացումը: Ընդլայնվել է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների ցանկը՝ այդպիսով ազատազրկումը դիտելով որպես ծայրահեղ միջոց»,- նշել է Բադասյանը:

Նոր օրենսգրքի նախագծով` կատարելագործվել են ներկայումս գոյություն ունեցող պատժատեսակների կիրառման ընթացակարգերը։

«Օրինակ՝ փոխվել է հանրային աշխատանքներ և տուգանք պատժատեսակների կիրառման վերաբերյալ ձևավորված մոտեցումը: Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի կարգավորումներին համահունչ, պատժի նշանակման առանձնահատուկ կարգավորումներ են նախատեսվել համաձայնեցման և համագործակցության վարույթների դեպքում»,- ներկայացրել է նախարարը:

Քրեական նոր օրենսգիրքը հստակ կսահմանի անչափահասների նկատմամբ քրեական պատասխանատվության և պատժի առանձնահատկությունները:

«Մասնավորապես, հաշվի առնելով անչափահասների սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները, նախատեսվել է, որ հանցանքը կատարելիս 18 տարին չլրացած անձինք ցմահ ազատազրկման չեն կարող դատապարտվել:Սահմանվել է իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտը, պատիժների համակարգը: Հստակեցվել և կատարելագործվել են պատժից ազատելու ինստիտուտները և այլն»,- նշել է Ռուստամ Բադասյանը:

Օրենքի նախագիծն ընդունվել է 77 «կողմ», 1 «դեմ» և 4 «ձեռնպահ» ձայներով:

Թեմայի այլ նորություններ