Քննչական կոմիտեից հայտնում են, որ Վեդիի միջադեպի մասնակիցները Թուրքիայի քաղաքացիներ են
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    42%
    6 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    58%
    6 կմ/ժ
  • Լոռի 13°C
    56%
    10 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    71%
    10 կմ/ժ
  • Արարատ 18°C
    36%
    12 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    93%
    5 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    42%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    64%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    42%
    6 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    53%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    82%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 387.7003
  • Ռուբլի = 4.23067
  • Դոլար = 387.905

Քննչական կոմիտեից հայտնում են, որ Վեդիի միջադեպի մասնակիցները Թուրքիայի քաղաքացիներ են

Քննչական կոմիտեից հայտնում են, որ Վեդիի միջադեպի մասնակիցները Թուրքիայի քաղաքացիներ են

Արարատի մարզի Վեդի քաղաքում տեղի ունեցած միջադեպի մասնակիցները եղել են Թուրքիայի քաղաքացիներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը:

«Թուրքիայի քաղաքացիներ են, ամուսիններ»,-ասաց Թադևոսյանը: Քննչական կոմիտեն ոստիկանությունից ստացված գործը վարույթ է ընդունել:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը մանրամասներ է ներկայացրել Մասիսի համայնքապետարան  զինված տղամարդու ներխուժման  դեպքի վերաբերյալ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է ոստիկանությունը միանգամից հայտարարել, որ տղամարդը ինքնասպան է եղել, Ֆիդանյանն ասաց. «Որոշակի ժամանակ այնտեղ ոստիկանության կողմից իրականացվել են հատուկ գործողություններ՝ փորձելով բանակցությունների միջոցով հասնել այն բանին, որ տվյալ անձը կամավոր դուրս գա և ներկայանա ոստիկանություն: Իսկ, թե ինչու միանգամից հայտարարեցինք, որ ինքնասպանություն է տեղի ունեցել, որովհետև այդ ընթացքում ոստիկանությունը որևէ հատուկ գործողություն, որ ուղղված կլիներ շենքի վրա հարձակման, չի իրականացրել, շենքում այլ անձ այդ պահին չի եղել»:

Կա հարուցված քրեական վարույթ: Նա վստահեցրեց, որ բոլոր փորձաքննությունների արդյունքներն առավել մանրամասն կներկայացնեն:

Ավելի վաղ մամուլում և սոցցանցերում տարածվել էին լուրեր և տեսանյութթե թուրքերը փորձել են խրախճանք կազմակերպել Վեդիումվիրավորական արտահայտություններ են հնչեցրել հայերի հասցեինինչից հետո նրանց և բնակիչների միջև միջադեպ է գրանցվել:

ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում միջադեպին անդրադարձել էր նաև ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը՝ նշելով, որ ոստիկանությունը միջադեպի մասին ահազանգ է ստացել, իրականացրել է գործողություններ,  իրականացվում է միջադեպի մասնակիցների նույնականացում:

Թեմայի այլ նորություններ