Քննարկումներ չկան․ Տավուշի մարզպետը՝ «ոչ հայկական գյուղերը» Ադրբեջանին հանձնելու լուրերի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    2 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    70%
    7 կմ/ժ
  • Լոռի 5°C
    93%
    7 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    94%
    7 կմ/ժ
  • Արարատ 12°C
    71%
    7 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    94%
    2 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    90%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    2 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    80%
    6 կմ/ժ
  • Արցախ 10°C
    95%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 387.7003
  • Ռուբլի = 4.25767
  • Դոլար = 387.905

Քննարկումներ չկան․ Տավուշի մարզպետը՝ «ոչ հայկական գյուղերը» Ադրբեջանին հանձնելու լուրերի մասին

Քննարկումներ չկան․ Տավուշի մարզպետը՝ «ոչ հայկական գյուղերը» Ադրբեջանին հանձնելու լուրերի մասին

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հավաստմամբ՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Տավուշի մարզի սահմաններում որևէ փոփոխություն, առաջխաղացում չի եղել։

Վերջինս այս մասին այսօր ասաց Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

Ղալումյանը, սակայն, չցանկացավ պատասխանել հարցին, թե հնարավո՞ր է՝ մարզում «ոչ հայկական գյուղերը» հանձնվեն ադրբեջանական կողմին: «Ես այդ հարցին չեմ պատասխանում»,- ասաց նա:

Լրագրողների դիտարկմանը՝ այդպիսի հարց չկա՞, դրա համար մարզպետը ոչինչ չի կարող պատասխանել, Ղալումյանը շեշտեց՝ իր անձնական որոշումն է: «Այդպիսի հարցերի չեմ պատասխանում։ Այդպիսի բան չի քննարկվում»,- նշեց մարզպետը՝ ժխտելով նաև այն հարցը, թե մարզի սահմաններից մեկում ռուսական անցակետ կա։ 

Ըստ նրա՝ Տավուշի մարզի 5000 հեկտար հայկական հողերը դեռ 90-ականներից գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։ 

Թեմայի այլ նորություններ