ՊԵԿ շնագիտական կենտրոնի ծառայողները շուրջօրյա աշխատում են Մեղրիում և Բագրատաշենում
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    42%
    9 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    48%
    2 կմ/ժ
  • Լոռի 11°C
    88%
    7 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    98%
    6 կմ/ժ
  • Արարատ 20°C
    47%
    20 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    83%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    42%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    71%
    20 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    42%
    9 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    43%
    14 կմ/ժ
  • Արցախ 15°C
    90%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20503
  • Դոլար = 388

ՊԵԿ շնագիտական կենտրոնի ծառայողները շուրջօրյա աշխատում են Մեղրիում և Բագրատաշենում

ՊԵԿ շնագիտական կենտրոնի ծառայողները շուրջօրյա աշխատում են Մեղրիում և Բագրատաշենում

Պետական եկամուտների կոմիտեի շնագիտական կենտրոնում հատուկ պատրաստություն անցած ծառայողական շները և կինոլոգները սեպտեմբերից շուրջօրյա հսկողություն են իրականացնում Բագրատաշենի անցակետում: Այս մասին հաղորդագրություն է տարածել պետական եկամուտների կոմիտեն:

«Նախկինում կենտրոնի ծառայողներն, ըստ անհրաժեշտության, գործուղվում էին Հայաստանի սահմաններ Երևանից: ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի շրջանակում վարժեցված շներն ու կինոլոգներն արդեն մշտական ծառայություն են իրականացնում ինչպես Մեղրիի, այնպես էլ Բագրատաշենի մաքսակետում, ինչը բարձրացնում է հսկողության արդյունավետությունը:

Նախապես իրականացվող վերլուծությունների արդյունքում առավել ռիսկային մեքենաները զննվում են ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնի ծառայողական շների կողմից` չխոչընդոտելով մաքսատան բնականոն աշխատանքը: Բեռնատարների և մարդատար մեքենաների դեպքում զննումը տևում է միջինում 5 րոպե, իսկ թեթև մարդատար մեքենաների դեպքում` մինչև 2 րոպե:

Բագրատաշեն տեղափոխված ծառայողական 4 շները պահվում են մաքսակետի տարածքում` հատուկ պայմաններով առանձնացված հատվածում: Նրանց մի մասը կոմիտեի ռազմավարական ծրագրի շրջանակում շնագիտական կենտրոնում բուծված ցեղատեսակների առաջին սերունդներից է:

Բագրատաշենի անցակետում մշտական ծառայություն է իրականացնում 4 աշխատակից: «Բոլորը բնակվում են Տավուշի մարզում` մոտակա գյուղերում, ինչը հեշտացնում է ամենօրյա աշխատանքը: Լինում են դեպքեր, երբ հերթափոխ իրականացնող 2 ծառայողներին օպերատիվ օգնության են հասնում մյուս հերթափոխի աշխատակիցները»,-տեղեկացնում է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժնի (կենտրոնի) պետ Կարեն Բալայանը:

Անհրաժեշտության դեպքում ծառայողական շները և կինոլոգները Բագրատաշենից կգործուղվեն մոտ հեռավորության վրա գտնվող երկաթուղային բեռնափոխադրումների մաքսային ձևակերպումները սպասարկող Այրում-Ջիլիզայի մաքսային կետ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Թեմայի այլ նորություններ