ՊԵԿ պատվիրակությունը Բաթումիում մասնակցել է «Վրաստանն ընդդեմ կեղծարարության եվ ապօրինի առեվտրի» խորագրով 6-րդ միջազգային համաժողովին
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    63%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    87%
    15 կմ/ժ
  • Լոռի 10°C
    100%
    11 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    100%
    2 կմ/ժ
  • Արարատ 17°C
    44%
    6 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    77%
    9 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    63%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    84%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    63%
    4 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    64%
    7 կմ/ժ
  • Արցախ 14°C
    91%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

ՊԵԿ պատվիրակությունը Բաթումիում մասնակցել է «Վրաստանն ընդդեմ կեղծարարության եվ ապօրինի առեվտրի» խորագրով 6-րդ միջազգային համաժողովին

ՊԵԿ պատվիրակությունը Բաթումիում մասնակցել է «Վրաստանն ընդդեմ կեղծարարության եվ ապօրինի առեվտրի» խորագրով 6-րդ միջազգային համաժողովին

Քննարկվել են մտավոր սեփականության պաշտպանության եվ կեղծարարության դեմ պայքարի ժամանակակից մոտեցումները
 

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը հուլիսի 25-28-ը Բաթումիում մասնակցել է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի Կոմերցիոն իրավունքի զարգացման ծրագրի (CLDP) և Վրաստանի մտավոր սեփականության ազգային կենտրոնի՝ SAKPATENTI կազմակերպության հետ համատեղ կազմակերպված «Վրաստանն ընդդեմ կեղծարարության և ապօրինի առևտրի» խորագրով 6-րդ միջազգային համաժողովին: 

Միջոցառմանը մասնակցել են տարբեր երկրների պետական կառավարման մարմինների, մասնավոր հատվածի և միջազգային կազմակերպությունների ավելի քան 140 ներկայացուցիչներ։ Քննարկվել են մտավոր սեփականության պաշտպանության և կեղծարարության դեմ պայքարի ժամանակակից մոտեցումների վերաբերյալ հարցեր։ 

ՀՀ ՊԵԿ պատվիրակությունը ներկայացրել է շնորհանդես՝ ՀՀ մաքսային մարմինների կողմից մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության գործընթացի, այդ թվում՝ «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» պորտալում գործող ռիսկերի կառավարման համակարգում տեղայնացված ռիսկի ավտոմատ պրոֆիլների հիման վրա իրականացվող հսկողության վերաբերյալ: Ներկայացման ընթացքում  նշվել է, որ 2018 թվականին ներդրված էլեկտրոնային գործիքակազմի շնորհիվ բարձրացել է ՀՀ մաքսային մարմինների կողմից հսկողության արդյունավետությունը։ Նաև ավելացել է ՀՀ մաքսային մարմինների կողմից մտավոր սեփականության օբյեկտների գրանցամատյանում հաշվառված ապրանքային նշանների քանակը․ 2018 թվականի համեմատ՝  2022 թ․-ին այն գրեթե կրկնապատկվել է: 

ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության ներկայացուցիչը մասնակցել է նաև մտավոր սեփականության պաշտպանության ոլորտում տարածաշրջանային համագործակցության հնարավորությունների և մարտահրավերների վերաբերյալ պանելային քննարկմանը՝ Վրաստանի և Մոլդովայի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ներկայացուցիչը  նշել է, որ 2022 թ. հուլիսին «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» հուշագրի ստորագրմամբ ավելի է բարձրացել երկու երկրների միջև մաքսային համագործակցության արդյունավետությունը: 

Թեմայի այլ նորություններ