Պաշտպանության բանակը կշարունակի ապահովել Արցախի անվտանգությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    26%
    6 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    62%
    11 կմ/ժ
  • Լոռի 11°C
    86%
    6 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    97%
    8 կմ/ժ
  • Արարատ 21°C
    45%
    12 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    88%
    3 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    26%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    74%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    26%
    6 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    52%
    2 կմ/ժ
  • Արցախ 12°C
    87%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21976
  • Դոլար = 388

Պաշտպանության բանակը կշարունակի ապահովել Արցախի անվտանգությունը

Պաշտպանության բանակը կշարունակի ապահովել Արցախի անվտանգությունը

Առաջիկա տարիներին Հայաստանի կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինի Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և  համապարփակ կարգավորումը։ Այս մասին ասված է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրում:

Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը ՀՀ կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա:

«Արցախի հետպատերազմյան վերականգնումը, տնտեսական կյանքի աշխուժացումը, տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծումը, մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը լինելու են Կառավարության ուշադրության կենտրոնում: Ջանք չի խնայվելու Արցախում արժանապատիվ և  բարեկեցիկ կյանքի պայմաններ ստեղծելու համար: Այս նպատակներին Կառավարությունը հասնելու է Արցախի իշխանությունների հետ համագործակցության խորացման, ինչպես նաև  Արցախի հետ գործակցության նոր ձևաչափերի ստեղծման միջոցով»,- ասված է ծրագրում:

Նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և  շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ: 

«Արցախի և Արցախի ժողովրդի անվտանգությունը կշարունակի ապահովել Պաշտպանության բանակը: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ներկայությունը Արցախում անվտանգության կարևորագույն երաշխիք է: Կառավարությունը երաշխավորելու է բոլոր անհրաժեշտ պայմանների գոյությունը խաղաղապահ առաքելության անխափան ու անխոչընդոտ գործունեության համար:

Ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման համար առանցքային կարևորություն ունի  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում բովանդակային բանակցությունների անցկացումը»,- նշված է ծրագրում:

Թեմայի այլ նորություններ