ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. 35-ամյա տղամարդը ավտոմեքենայում տեղադրված պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով մահացել է. քրգործ է հարուցվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    67%
    6 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    91%
    4 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    93%
    4 կմ/ժ
  • Արարատ 13°C
    60%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    93%
    4 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    67%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    95%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    67%
    6 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    69%
    12 կմ/ժ
  • Արցախ 10°C
    92%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. 35-ամյա տղամարդը ավտոմեքենայում տեղադրված պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով մահացել է. քրգործ է հարուցվել

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. 35-ամյա տղամարդը ավտոմեքենայում տեղադրված պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով մահացել է. քրգործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանությունը) 2-րդ մասի 6-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 35-ամյա բնակչի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Դեպքի առթիվ ահազանգը ստացվել է 2022 թվականի հունիսի 23-ին՝ ժամը 11:30-ին, որով տեղեկացվել է նույն համայնքի Գետափի փողոցում ավտոմեքենայի պայթյունի մասին:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, 35-ամյա տղամարդուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, վերջինիս պատկանող «ՎԱԶ 2121 Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վրա նախօրոք տեղադրել է պայթուցիկ սարք:

2022 թ. հունիսի 23-ին ժամը 11:05-ին, երբ 35-ամյա տղամարդը գտնվել է իր ավտոմեքենայի մեջ՝ Փարաքար համայնքի Գետափի փողոցում, վերոնշյալ պայթուցիկ սարքը գործի է դրվել և պայթել, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ նույն օրը՝ ժամը 12:05-ին մահացել է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ